Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյանը ցավում է Լեւոն Տեր-Պետրոսյանի համար. «Ամեն մեկը, կարող է սեփական մեծությունը ցույց տալ»

Մայիս 02,2022 22:44

«Իմաստուն ղեկավարը նվազագույնը լռություն պիտի պահեր, նման ածականներ չօգտագործեր եւ իր շնորհքն, իր ինտելեկտն օգտագործեր՝ Ադրբեջանի ղեկավարությանը պատասխաներ, ոչ թե իր երկրի դիվանագետներին, մտավորականներին»,- Aravot.am-ի հարցին այսպես արձագանքեց ՀՀ առաջին արտգործնախարար, «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Օրերս «Արցախի հանրապետության ճակատագիրը համազգային պատասխանատվություն է» հայտարարություն էր տարածվել, որին միացել էին Հայաստանի նախկին մի շարք պաշտոնյաներ, գիտնականներ, պատմաբաններ, մշակույթի գործիչներ, այդ թվում նաեւ ԱԳ երեք նախկին նախարարներ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Վարդան Օսկանյանը եւ Արա Այվազյանը: Հայտարարությանն արձանագրեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն տեր Պետրոսյանը, այն որակելով «Ողորմելի մանիֆեստ»:

Երեկ Ֆրանսիայի հրապարակում էր նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա մասնակցում էր ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության համազգային հանրահավաքին:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատում է՝ հայտարարությանը միանալիս ինքն էլ կարող էր բովանդակային մի շարք առաջարկներ անել, նաեւ՝ քննադատություններ, բայց ստեղծված իրավիճակում ինքն ավելի կարեւոր է համարել ընդհանրական, միասնական տեսակետի հրապարակումը, քան առանձին մտայնությունները եւ տեխնիկական փոփոխությունները:

Հարցին՝ ո՞րն էր իր կարծիքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի նպատակը, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Չէի ցանկանա մեկնել: Ամեն մեկը, եթե ցանկանա, կարող է առանձնանալ եւ սեփական մեծությունը ցույց տալ, բայց դրա ժամանակը չէ: Ցավում եմ նրա համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նարեկ says:

    Ես էլ եմ շատ ցավում, որ 40-ից ավելի դիվանագետներով, մտավորականներով հավաքվել ու այդպիսի խղճուկ տեքստ եք երկնել: Բոլորդ վիրավորվել եք վերնագրից, բայց էնտեղ շատ ավելի կարևոր միտք կար, որին ոչ մեկդ չեք հակադարձել: Խոսքը վերաբերվում է քաղաքական մտքի բացակայությանը: Կարծես թե համաձայնք եք դրա հետ:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031