Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կողերի կոտրվածք ստացած ցուցարարը Էրեբունի հիվանդանոցից դուրս է եկել ու գալիս է Ֆրանսիայի հրապարակ՝ միանալու մեզ. Էլինար Վարդանյան

Մայիս 02,2022 18:15

«Այսօր առավոտից ականատես եղանք, որ կարմիր բերետավորների, սեւ բերետավորների շարքում կային անձինք, ես ձեռնպահ կմնամ նրանց ոստիկան անվանելուց, նրանք գործում էին ամենաբռի, ամենախուլիգանական վարքագծով ու փորձում էին ստվերել ընդհանրապես ոստիկանության գործունեությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա այս օրերին բերման ենթարկված ցուցարարների հետ գնում է ոստիկանական բաժիններ ու արձանագրեց. «Ոստիկանության բաժիններում իսկապես ոստիկանները աշխատում են բարեխղճորեն, փորձում են հնարավորինս արագ իրականացնել օրենքով սահմանված գործողությունները՝ բերման ենթարկվածներին արագ բաց թողնելու համար: Բացառությամբ մեկ-երկու դեպքի, երբ խուլիգանության հոդվածով 3 հոգու նկատմամբ քրեական գործ հարուցվեց, մնացած բոլոր դեպքերում բաժանմունքներում շատ բարեխղճորեն են իրականացնում իրենց գործունեությունը ու կարելի է ֆիքսել բազմաթիվ ոստիկաների լուռ անհանգստությունը՝ մեր երկրում իրավիճակի հետ կապված: Ես չեմ կարող նույնը ասել կարմիր բերետավորների, սեւ բերետավորների շարքերում առանձնացող մի քանի խուլիգանի հետ կապված, որովհետեւ այն բռնությունը, որ իրենք կիրառում են հավաքների ազատության իրավունքն իրացնող քաղաքացիների նկատմամբ, պարզապես անթույլատրելի է»:

Էլինար Վարդանյանն ընդգծեց, որ որքան էլ բռնության արդյունքում նույնիսկ մարմնական վնասվածքներ հասցնեն քաղաքացիներին՝ փորձելով հաճոյանալ իրենց շեֆին, արդյունք չի լինելու, այսինքն, դրանով ցուցարարներին չեն վախեցնի. «Բոլոր այդ ոստիկանները, ինչպես ասում է իրենց շեֆը, հատ առ հատ պատասխան են տալու՝ կլինի դա այսօրվա իշխանության օրոք, թե կլինի շատ կարճ ժամանակ անց այլ իշխանության օրոք: Նրանք արատավորում են այն ոստիկանությունը, որը գիշերը պահպանում էր մեր անդորրը, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ տալիս էին իրենց կյանքը… Քիչ առաջ Էրեբունի հիվանդանոցից, որտեղ կողերի կոտրվածք էր ախտորոշվել մեր երիտասարդներից մեկի մոտ, նա դուրս է եկել հիվանդանոցից ու գալիս է Ֆրանսիայի հրապարակ՝ միանալու մեզ: Չեն ազդելու բռնությունները, որ իրենք փորձում են կիրառել, որովհետեւ մեր ցույցի մասնակիցների ոգին անկոտրում է»:

Ըստ Էլինար Վարդանյանի, որքան էլ ՔՊ-ականները գրառումներ անեն ու քաջալերեն բռնություն գործադրող ոստիկաններին, գրեն՝ «կյանքեր, ապրեք դուք, որ բռնություն եք կիրառում քաղաքացիների նկատմամբ, միեւնույն է, դրանք ապարդյուն ճիգեր են: Հատկապես, որ 3 ժամ հետո բերման ենթարկված ցուցարարներին ստիպված են ազատել:

Պատգամավորը փաստում էր, որ փողոցները փակելու ժամանակ վարորդների տրամադրվածությունը, բացառությամբ մեկ-երկու դեպքի, համահունչ էին ցուցարարների դիրքորոշմանը. «Ես կարծում եմ, որ այս ընթացքում բազմաթիվ ոստիկաններ մեր երիտասարդներից սովորեցին «Զարթիր, լաո» երգը, որովհետեւ 3 ժամ շարունակ մեր երիտասարդները իրենց կոչ էին անում զարթնելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031