Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկում փողոցներ փակած ցուցարաներին, բռնություն գործադրում բողոքի ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ։
Մասնավորապես՝ Ոստիկանը բռունցքով հարվածում է ցուցարարի գլխին, Սև համազգեստով ոստիկանը ծեծում է ցուցարարին/ ՊՊԾ պետը հարվածում է օպերատորին, Ինչպես է ոստիկանը հարվածում բերման ենթարկվող քաղաքացիներին, Ոստիկանը հարվածում է ցուցարարին, Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, Ոստիկանությունը Խորենացի փողոցից քաղաքացիներին բերման է ենթարկում՝ փորձելով բացել ճանապարհը, Ոստիկանները անհամաչափ և բռնի ուժ կիրառելով՝ խոչընդոտել են լրագրողների և օպերատորների գործունեությունը։
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը այս տեսանյութերի հիման վրա այսօր՝ 2022 թ․ մայիսի 2-ին, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, ՀՔԱՎ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել հաղորդմամբ ներկայացված տեսանյութերով արձանագրված դեպքերի շուրջ համապատասխան քննություն կատարելու, հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու դեպքում՝ քրեական գործ հարուցելու, պատասխանատու ոստիկաններին հայտնաբերելու և համապատասխան պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։
Կարդացեք նաև
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ