Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը կկիրառի իր լիազորությունը, զոհվածների ծնողները դատավարական կարգավիճակ կստանան. Արթուր Ղազինյան

Մայիս 02,2022 18:07

Օգտագործելով շաբաթ-կիրակի օրերը, մինչ այս պահը դատախազի ցուցումը կատարված չէ եւ զոհվածների ծնողները ներգրավված չեն իբրեւ տուժողի իրավահաջորդ. Ֆրանսիայի հրապարակում այսօր հայտարարեց «Դիմադրության» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ հիշեցնելով, որ դատախազը խոստացել է կիրառել իր իրավունքը եւ եթե այսօր, մինչեւ օրվա վերջ, Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչը ցուցումը չկատարի, ապա դատախազն իր լիազորությունը կօգտագործի եւ զոհվածների ծնողներին տուժողի դատավարական կարգավիճակ կտա:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող գործի շրջանակներում, զոհվածների ծնողները միջնորդություն էին ներկայացրել Գլխավոր դատախազություն, որ իրենց տուժողի իրավահաջորդի կարգավիճակ տրամադրվի: Նաեւ՝ Նիկոլ Փաշինյանը՝ մեղադրյալի կարգավիճակ ստանա եւ խափանման միջոց ընտրվի կալանավորումը: Այս ամենը հետեւում է ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ունեցած ելույթից: Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտեին, որի շրջանակներում է քննվում գործը, բավարարել դիմումները:

Դատավարական կարգավիճակի տրամադրումը ենթադրում է, որ այդ պահից սկսած՝ հանցագործության դեպքը համարվում է հաստատված. քրեական գործն այլեւս չի կարող կարճվել, իսկ տուժողները կկարողանան վարույթ իրականացնող մարմնին պահանջներ ներկայացնել՝ դիմումների եւ միջնորդությունների ձեւով:

Արթուր Ղազինյանը հայտարարում է՝ այս գործը բացահայտվելու է եւ բոլոր մեղավորները քրեական պատասխանատվության են ենթարկվելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031