Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինություն թույլ տված բոլոր ոստիկանները նույնականացված են. Արթուր Ղազինյան

Մայիս 02,2022 17:54

Ոստիկանության աշխատակիցների այսօրվա անօրինական գործողությունները, կոշտ ուժի կիրառումը վարկաբեկում են ամբողջ իրավապահ համակարգը. այսօր Ֆրանսիայի հրապարակում ասուլիսի ժամանակ ասաց «Դիմադրության» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։ Ոստիկանների պահվածքը, քաղաքական առումով, պատգամավորը բնութագրում է՝ «Իշխող վարչախմբի փորձ՝ ոստիկանությունը վերածել վարձկանների խմբի, որոնք հրամանով կհարձակվեն իշխանության դեմ հանդես եկող ցանկացած մարդու դեմ»: Պատգամավորն առանձնացրեց հատկապես սեւ համազգեստ կրող, եւ «անհայտ ծագման մարդկանց» եւ որոշ կարմիր բերետավորների:

Հիշեցնենք, այսօր «Դիմադրության» շարժման անդամները առավոտից փակել էին մայրաքաղաքի տարբեր փողոցներ՝ իրազեկման գործողություն իրականացնելու նպատակով: Որոշ հատվածներում բախումներ եղան ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:

Պատգամավորը հայտարարեց՝ ապօրինություն թույլ տված բոլոր ոստիկանները նույնականացված եւ իրենք հետամուտ են լինելու, որպեսզի վերջիններս պատժվեն օրենքի ողջ խստությամբ:

Արթուր Ղազինյանն ակնհայտ ապօրինի է համարում Գերասիմ Վարդանյանի ձերբակալությունը եւ նրան կրկին կալանավորելու ԱԱԾ ներկայացված նախաքննական մարմնի միջնորդությունը: Սա, ըստ բանախոսի, քաղաքական դրդապատճառով ձերբակալություն է, պայքարին խոչընդոտելու փորձ, քանի որ նա ամենաակտիվ դերակատարներից է: Նման դեպքերը, սակայն, չեն կաշկանդելու ընդդիմադիրներին. Արթուր Ղազինյանը խոստանում է՝ պայքարը հասնելու է տրամաբանական ավարտին եւ Նիկոլ Փաշինյանը հեռանալու է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031