Լրահոս
Օրվա լրահոսը

Մայիս ամսվա կլիմայական բնութագիրն ու ամսական կանխատեսումը

Մայիս 02,2022 17:22

Մայիսին բնորոշ է մթնոլորտային պրոցեսների զգալի ակտիվացումը և օդային զանգվածների հաճախակի փոխատեղումը: Տաք և ցուրտ օդային զանգվածների հերթափոխը, ինչպես նաև երկրի մակերևույթի անհավասարաչափ տաքացումը, բարձր լեռնային շրջաններում ձյան հալոցքը բերում է հզոր կոնվեկտիվ հոսանքների առաջացման` հաճախ են դիտվում հորդառատ բնույթի տեղումներ, որոնք ուղեկցվում են ամպրոպներով:

Միջին ամսական ջերմաստիճանը հանրապետությունում կազմում է 9.60C: Միջին օրական ջերմաստիճանը համեմատաբար ցածր է, առաջին տասնօրյակում` 8.20C, այնուհետև աստիճանաբար բարձրանում է երրորդ տասնօրյակում հասնելով 10.90C: Միջին ամսական ջերմաստիճանը առավել բարձր է Արարատի և Արմավիրի մարզերում, Վայոց ձորի և Սյունիքի հովիտներում, Արագածոտնի նախալեռներում` +17…+180C: Գեղարքունիքում, Արագածոտնի լեռնային շրջաններում և Շիրակում՝ +8…+100C, բարձր լեռնային շրջաններում (3000 մետրից բարձր) այն դեռևս բացասական է` -0.50C, այստեղ դեռ ձյան տեսքով տեղումների հավանականությունը պահպանվում է:

Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում արդեն մայիսի առաջին օրերին դիտվում է միջին ջերմաստիճանի կայուն անցումը 150C բարձր, որը համարվում է ամռան սկիզբ: Լեռնային շրջաններում մայիսի կեսից դիտվում է միջին օրական ջերմաստիճանի կայուն անցումը 100C բարձր:

Չնայած ջերմաստիճանային ֆոնը ամսվա ընթացքում բարձր է, լեռնային շրջաններում ողջ ամսվա ընթացքում պահպանվում է ցրտահարության վտանգը, ըստ որում երբեմն զգալի ինտենսիվությամբ, ինչը կարող է կորստաբեր ազդեցություն ունենալ գյուղատնտեսական կուլտուրաների վրա:

Բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային շրջաններում կարող է նվազել մինչև -8…-100C: Արարատյան դաշտում, Տավուշի մարզում, Սյունիքի հովիտներում ամսվա առաջին տասնօրյակում մինչև -10C, իսկ առավելագույն ջերմաստիճանը կարող է հասնել +35…+380C (Արմավիր, Մեղրի):

Ջերմաստիճանի օրական տատանումները զգալի են` միջինը 8-100C, իսկ առանձին դեպքերում հասնում են 20-220C:
Առավել սառը մայիսներ դիտվել են 1931, 1937, 1963, 1972, 1992, 2002 թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է եղել 1-2 աստիճանով:

Առավել տաք մայիսներ եղել են 1941, 1958, 1989, 1996, 2012թթ, երբ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով:

Արևափայլի տևողությունը ավելանում է 180-200 ժամով: Ամպամած օրերի թիվը գերակշռում է: Պարզ օրերի թիվը նվազագույնն է տարվա ընթացքում (1- 4 օր):

Տեղումների առավելագույն քանակը դիտվում է մայիսին և միջինը կազմում է 92մմ, տեղումներով օրերի թիվը` միջինը 17-20 օր: Ամենից շատ տեղումներ դիտվում են Լոռիում 120-130մմ, ամենաքիչը՝ Արարատի, Արմավիրի մարզերում` 40-50մմ: Առանձին տարիների օրական տեղումների քանակը հասել է ամսական նորմային: Տեղումները մայիսին հաճախ հորդառատ բնույթ են կրում:
Առավել խոնավ մայիսներ դիտվել են 1966, 1975, 1983, 1986, 2002, 2010թթ, երբ տեղումների քանակը հանրապետության առանձին հատվածներում կրկնակի գերազանցել է ամսական նորման:

Առավել չոր մայիսներ եղել են 1930, 1935, 1941, 1958, 1960, 1989թթ, երբ տեղումներ քանակը եղել է ամսական նորմայի կեսից էլ պակաս:
Հարաբերական խոնավությունը հանրապետությունում միջինը կազմում է 68%: Այն մարտի և ապրիլի համեմատությամբ քիչ է ավելանում, իսկ առանձին շրջաններում լինում է ավելի ցածր: Արարատի և Արմավիրի մարզերում օդի հարաբերական խոնավությունը ամենացածրն է` 52-55%:

Մայիսին ամպրոպային գործունեությունը ակտիվանում է: Ամպրոպներով օրերի թիվը հանրապետությունում միջինը կազմում է 10-13օր (առանձին տարիներին այն հասել է 20-22 օր): Մեծանում է կարկուտի հավանականությունը` միջինը ամիսը 1-3 օր, Տաշիրում 8 օր: Մայիսին ավելի է մեծանում ջերմաստիճանային տարբերությունը հովտային և լեռնային շրջանների միջև, որով պայմանավորված մեծանում է լեռնահովտային շրջանառությունը,արդյունքում դիտվում է քամու ուղղության լավ արտահայտված օրական ընթացքը` օրվա առաջին կեսին քամին փչում է հովիտներից դեպի լեռներ, իսկ երեկոյան` լեռներից հովիտներ: Հանրապետությունում քամու արագությունը որոշակիորեն մեծանում է, զգալիորեն փոքրանում է անդորրի քանակը:

Արարատի և Արմավիրի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներ

Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17…+180C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +8…+100C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30…+320C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը` 0…+10C, առավելագույնը` +33…+350C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 40-50մմ):

Շիրակի, Գեղարքունիքի մարզեր, Կոտայքի և Արագածոտնի մարզի լեռնային շրջաններ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +9…+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +2…+50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +20…+230C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը` -7…-10°C, առավելագույնը` +24…+260C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 75-100մմ):

Լոռու մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +10…+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +3…+60C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +26…+280C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը -2…-50C, առավելագույնը` +27…+300C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 95-130մմ):

Տավուշի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +13…+160C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +6…+80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30…+320C (պատմական նվազագույն ջերմաստիճանը 0…-20C, առավելագույնը` +30…+340C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման` 97-107մմ):

Վայոց Ձորի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է նախալեռնային շրջաններում +17…+180C, լեռնային շրջաններում`+10…+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` նախալեռնային շրջաններում մինչև +6…+80C, լեռնային շրջաններում` 0…+30C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը նախալեռնային շրջաններում՝ +30…+320C, լեռնային շրջաններում` +20…+220C (դիտված պատմական նվազագույնը նախալեռնային շրջաններում` 0…+20C, լեռնային շրջաններում` -4…-60C, առավելագույնը նախալեռնային շրջաններում +32…+350C, լեռնային շրջաններում` +20…+240C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման նախալեռնային շրջաններում` 45-60մմ, լեռնային շրջաններում` 95մմ):

Սյունիքի մարզ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է հովտային շրջաններում` +17…+200C, նախալեռնային շրջաններում` +11…+120C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում գիշերը` հովտային շրջաններում մինչև +7…+110C, նախալեռնային շրջաններում` +2…+50C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը հովտային շրջաններում` +30…+340C, նախալեռնային շրջաններում` +24…+270C (դիտված պատմական նվազագույնը հովտային շրջաններում` 0…+30C, նախալեռնային շրջաններում` -2․․․-50C, առավելագույնը հովտային շրջաններում +36…+370C, նախալեռնային շրջաններում` +27…+300C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման հովտային շրջաններում` 49-96մմ, նախալեռնային շրջաններում` 69-112մմ):

Արցախ
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +17…+200C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +7…+100C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30…+340C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը` +2…+40C, առավելագույնը` +35…+370C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 45-֊60մմ):

Երևան քաղաք
Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +18…+190C, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև +6…+80C, առանձին օրեր ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +30…+320C (դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը` 0…+20C, առավելագույնը` +32…+340C): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմային մոտ (նորման՝ 45-60մմ):

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031