Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ծառայության շնորհիվ քաղաքացին կկարողանա վճարային տերմինալի միջոցով ձեռք բերել թանգարանի տոմս` կատարելով քարտային և առձեռն վճարում

Մայիս 02,2022 16:35

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն աշխատանքային հանդիպում է ունեցել վճարային ու վճարահաշվարկային համակարգերի ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է վճարային տերմինալների փաթեթներում, որպես ծառայություն, թանգարանները ներառելու ԿԳՄՍ նախարարության առաջարկը, որը թանգարանային տոմսեր ձեռք բերելու լրացուցիչ հնարավորություն կապահովի:

«Կարծում ենք, որ երկուստեք կարող է արդյունավետ համագործակցություն ծավալվել թանգարանների և վճարային կազմակերպությունների միջև: Միաժամանակ նոր ծառայությունը կդառնա թանգարանների հանրայնացման լրացուցիչ հարթակ»,- նշել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նրա խոսքով` նոր ծառայության շնորհիվ քաղաքացին կկարողանա վճարային տերմինալի միջոցով ձեռք բերել թանգարանի տոմս` կատարելով քարտային և առձեռն վճարում:

Քննարկմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պատասխանատուները, ՀՀ ֆինանսների նախարարության, «ԹԵԼ-ՍԵԼ», «Իզի Փեյ», «Իդրամ», «LuckyTerminal» վճարային ընկերությունների ներկայացուցիչները:

Վճարային տերմինալներում, ինչպես հանդիպման ընթացքում հավաստիացրել են նշված ընկերությունների ներկայացուցիչները, որպես նոր ծառայություն՝ կարող են ներառվել թանգարանները: Նոր ծառայության մատուցումը կատարվելու է ընկերությունների և թանգարանների համագործակցությամբ, ու հաշվի են առնվելու գանձապետական համակարգի` դրամային փոխանցման կանոնները:
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ ուղիղ համագործակցություն կստեղծվի թանգարանների և վճարային ծառայություններ մատուցող ընկերությունների միջև: Զուգահեռաբար ընկերությունները կմշակեն ու կներկայացնեն նոր ծառայության մատուցման վերաբերյալ իրենց առաջարկները:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031