Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցում Հայաստանի ազատագրության շարժմանը

Մայիս 02,2022 15:59

Երեկ Ֆրանսիայի հրապարակում էր նաեւ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա մասնակցում էր ընդդիմադիր ուժերի կազմակերպած անհնազանդության համազգային հանրահավաքին:

«Ես, որպես ՀՀ քաղաքացի եւ Հայաստանի առաջին արտաքին գործերի նախարար, մեծապես նվիրված եմ եղել Հայաստանի հանրապետությանը եւ կողմնակիցը՝ հայաստանակենտրոն, ինքնիշխան քաղաքականության: Հայաստանի ազատագրության շարժումը, որը սկսվեց 34 տարի առաջ, ի կատար կածվի միմիայն, եթե հետապնդի հայաստանակենտրոն քաղաքականություն»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին՝ սոցիալական ցանցերում տարբեր մեկնաբանություններ են լինում, թե ընդդիմադիր շարժումը Հայաստանի շահը չի սպասարկում, որ նպաստում է Հայաստանի բելառուսացմանը՝ սովետիզացիային, մինչդեռ Րաֆֆի Հովհաննիսյանն անկախ Հայաստանի հիմնադրման առաջին իսկ օրից հայաստանյան քաղաքական դաշտում ընկալվել է իբրեւ  արեւմտամետ գործիչ. ինչպե՞ս է վերաբերվում այդ մեկնաբանություններին, ինչպե՞ս է վերաբերվում ընդդիմադիր շարժմանը, ինչո՞ւ է ինքը ներկա այդ հանրահավաքին:

«Որեւէ շարժում, որեւէ հրապարակ, եթե ենթակա է որեւէ կենտրոնի, եթե հետապնդում է որեւէ օտար շահ… որեւէ…դատապարտված է: Եթե որեւէ հայ, որեւէ մեկը, կամ՝ երրորդը, կամ չորրորդը, առաջնորդվում է օտար շահով, կարծում եմ, դա սխալ ուղղություն է: Հույս ունեմ, որ այսօր առիթը կլինի եւ մենք հետայսու կտեսնենք մեկ ձեւաչափ եւ մեկ բովանդակություն եւ այդ շարժումը, որը սկսվեց 34 տարի առաջ, վերջապես չունենա նոր հիասթափություն, որ չորս տարի առաջ հայ ժողովուրդը տեսավ հայ ոգու պոռթկումը, նոր հուսավառություն, եւ, ցավոք սրտի, վայրէջք կատարեց: Այնպես որ, ինքս եմ կարծում, որ այս շարժումը, ռուսատյացության կամ արեւմտատյացության, կամ այս կողմի-այն կողմի նվիրվածության հանդեպ պիտի չլինի, այլ միմիայն լինի հայաստանակենտրոն եւ միմիայն ինքնիշխանության նպատակադրման, հայրենիքի ազատագրման նպատակադրությամբ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031