Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության քայլերը կարելի է համարել առևանգում. Էդգար Ղազարյան

Մայիս 02,2022 15:28

Երևանում վաղ առավոտից սկսվել են խաղաղ անհնազանդության ակցիաները, փակվել են մի շարք փողոցներ։
Ոստիկանների մեծ քանակությամբ կուտակումներ են Երևանի տարբեր հատվածներում։ Վարդանանց փողոցում իրավիճակը լարված էր, այնտեղից բերման ենթարկեցին նաև Համախմբման անդամներին։

Էդգար Ղազարյանի խոսքով` ոստիկանության քայլերը կարելի է համարել առևանգում։

«Սա չի կարելի համարել բերման ենթարկելու դեպքեր, ոստիկանական համազգեստով մարդիկ, դեռ հետագայում քննությունը կպարզի, թե նրանք ոստիկաններ են, թե խուլիգաններ, առանց նախազգուշացման առևանգում են մարդկանց: Նրանց քայլերը օրենքի խախտում է: Գուցե Նիկոլ Փաշինյանն այսքան ոստիկաններին, բերետավորներին ուղարկի Գորիսից Կապան թուրքի փակած ճանապարհը բացեն: Կարո՞ղ են, թե կարող են միայն բացել ՀՀ քաղաքացիների Երևանում փակած ճանապարհը: Սա ցույց է տալիս ոստիկանության և իշխանության իրական խեղճության աստիճանը։ Որքան թշվառ վիճակում են նրանք գտնվում»,- ասաց Ղազարյանը։

5165 շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031