«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, խմբակցության մեդիա պատասխանատու Արթուր Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր ականատես եղանք, թե ինչպես են ընդդիմադիրներին պատկանող լրագրողներ սպառնում ոստիկաններին։ Տեսանք, թե ինչպես են ակցիայի մասնակիցները շշեր նետում ոստիկանների ուղղությամբ և ընդհուպ հայհոյանքներ ու վիրավորանքներ հնչեցնում, հրում ու փորձում հարվածել։
Տեսանք նաև, որ ոչ մեկ անգամ արդեն ակցիայի մասնակիցները հայհոյում և սպառնում են այլ կարծիք արտահայտող անցորդներին։
Ակնհայտ է, որ ակցիայի մասնակիցները հետապնդում են իրավիճակը սադրելու և բախումներ հրահրելու նպատակ։
Կարդացեք նաև
Հարկ է արձանագրել, սակայն, որ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը պատվով կատարում է հասարակական կարգը պահպանելու իր առջև դրված պարտականությունները և գործում է համաչափ և ժողովրդավարական պետության ոգուն համահունչ։
Որևէ մեկին չի հաջողվելու կասկածի տակ դնել ժողովրդավարությունն ու ժողովրդի իշխանությունը մեր երկրում։