Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տղամարդը գլխով հարվածեց ցուցարարին, բռնեց օձիքից․ ուշագրավ է, որ դրա համար նրան բերման չենթարկեցին

Մայիս 02,2022 15:05

Երեւանի կենտրոնում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով իրականացված բողոքի գործողությունների ժամանակ օգտատերերից մեկի հեռախոսն արձանագրել է, թե ինչպես է մի տղամարդ գլխով հարվածում մյուսի ճակատին, ապա բռնում օձիքից․ ընդ որում, հարվածը ստացող տղամարդը նրան, կարելի է ասել, անտեսում էր ու միեւնույնն է՝ ոչինչ չարեց, երբ վերջինս քաշեց իր օձիքից։

Մի քանի քաղաքացիներ, այդ թվում նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը, մոտեցան եւ առանց բռնության՝ փոքր ինչ այն կողմ հեռացրին ագրեսիվ վարք դրսեւորած տղամարդուն․ ենթադրաբար, նա վարորդ էր, որի ճանապարհը փակվել էր ցուցարարների գործողությունների հետեւանքով, սակայն հատկանշական է, որ նման վարքի համար ոստիկանները նրան բերման չենթարկեցին։

Ավելին՝ հաջորդ դրվագում նա իջավ մեքենայից ու ձեռքով ինչ-որ շարժումներ էր անում ոստիկանների ուղղությամբ։

Ավելի ուշ դիմակավորված ոստիկանները քաշքշելով, գետնին տապալելով եւ բերանքսիվայր տարան առնվազն երեք ցուցարարի։ Նշյալ տղամարդը կրկին միջադեպի կիզակետում էր։ Ոստիկանները մոտենում էին նրան, ենթադրաբար, հորդորելով հեռու մնալ։

Կարճ ժամանակ անց տղամարդը նորից նստեց իր մեքենան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031