Այսօր Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանում տեղի ունեցած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ կրթության վարչության պատասխանատուից հետաքրքրվեց՝ քանի՞ ուսուցիչ է վերապատրաստում անցել եւ կարող է բարձր՝ առավելագույնը մինչեւ 400 հազար աշխատավարձ ստանալ: Քաղաքապետն ասաց, որ նախորդ շաբաթ կառավարությունը ուսուցիչների համար լավ նախագիծ է ընդունել:
Քաղաքապետարանի պաշտոնյան պատասխանեց, որ նախորդ տարի, ընդհանուր առմամբ, հանրապետությունում 4 հազար ուսուցչից 487 ուսուցիչ հաղթահարել է նախատեսված շեմը. «Թե քանիսն են մարզերից եւ քանիսը Երեւանում գործող դպրոցներից՝ այս պահին տվյալ չունեմ, բայց այո, դրանք իրական միջոցառումներ են մինչեւ 400 հազար դրամ ստանալու»:
Նա նաեւ հայտնեց, որ նվազագույն շեմը նույնպես բարձրացվել է այն ուսուցիչների համար, որոնք ատեստավորվել են՝ 125 հազար դրամից դառնալով 200 հազար դրամ:
Հրաչյա Սարգսյանը հորդորեց՝ ամեն կերպ աշխատել դպրոցների տնօրենների հետ, որպեսզի խրախուսեն, ուսուցիչներն ատեստավորումն անցնեն, որպեսզի ավելի բարձր աշխատավարձ ստանան:
Կարդացեք նաև
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ