Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ փակած խաղաղ ցուցարարների հանդեպ բիրտ ուժի կիրառման դեպքերի թվում այսօր ոստիկանների կողմից նաեւ բռնություն գործադրելու միջադեպեր են գրանցվել․ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան։
Համացանցում ակտիվ տարածվող այս տեսանյութում մի քանի ոստիկաններ քարշ տալով դեպի մեքենան են մոտեցնում մի տղամարդու, որին մի քանի անգամ բռունցքով հարվածում է ոստիկանը, ապա մի կողմ քաշվում՝ ծառայակիցների ու մյուս ցուցարարների սաստող բղավոցների ներքո։
Ցույցի ընթացքում քաղաքացու գլխին բռունցքով հարվածած ոստիկանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել. Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել են ՀՀ ոստիկանությունից:
Փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ ֆեյսբուքյան էջում գրել է. «Մի ասեք` բռնություն կիրառեց, բիրտ ուժ- բան, երևույթը ունի քրեաիրավական հստակ նկարագիրը
Կարդացեք նաև
Խոշտանգումը
Պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես գալու իրավասություն ունեցող այլ անձի կողմից կամ նրա դրդմամբ, կարգադրությամբ կամ գիտությամբ որևէ անձի դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ այդ կամ երրորդ անձից տեղեկություն կամ խոստովանություն ստանալու նպատակով կամ այն արարքի համար պատժելու նպատակով, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում կամ մեղադրվում է, ինչպես նաև այդ կամ երրորդ անձին վախեցնելու կամ որևէ արարք կատարելուն կամ կատարումից ձեռնպահ մնալուն հարկադրելու նպատակով կամ ցանկացած բնույթի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ