Անհնազանդության երթի մասնակիցները երբ մտան Մանկավարժական համալսարան, ոստիկաններն անցան ակտիվ գործողությունների: Նրանք ուժի կիրառմամբ գետնին տապալելով մի երիտասարդի՝ ցանկանում էին բերման ենթարկել անգամ այն պարագայում, երբ ցուցարարները, որոնք ճանաչում էին այդ երիտասարդին, բղավում էին, թե նա պատերազմի մասնակից է եւ գլխից վիրավորում է ստացել:
Ցուցարարները նաեւ նկատել էին, որ ոստիկանական համազգեստ կրողներից ոմանք տարբերանշաններ չունեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ