Անհնազանդության քայլերթերի մասնակիցները իրենց շարքերը համալրած քաղաքացիներին պարբերաբար կոչ են անում չտրվել հնարավոր սադրանքներին, ինչպես նաեւ հարգանքով վերաբերվել իրենց ուղեկցող ոստիկանների հետ: Ու այդպիսի «զգուշավորությունը» անտեղի չէ:
Երեւանի փողոցներից մեկում, երբ քայլերթի մասնակիցները աղբամաններով կարճ ժամանակով արգելափակել էին երթեւեկությունը, նրանց գործողություններին անհամաձայն մի կին սկսեց վիրավորական արտահայտություններ հնչեցնել եւ փորձեր էր անում իր մեքենայով «Ճեղքել» աղբամանների պատնեշը:
Հնարավոր զարգացումները կանխվեց ոստիկանների միջամտությունից հետո, ինչին ի պատասխան, քայլերթի մասնակիցները ծափողջույններով շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ