Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուխից որ խոսում են, դա միայն գլխարկների վրա է, դրանցից ի՞նչ «դուխով», արա, դրանք խաբել են ժողովրդին»․ Սաղաթելյանը՝ ՔՊ-ականների մասին

Մայիս 02,2022 13:25

«Առնվազն ԵՊՀ-ում երիտասարդներ կային, որ այնտեղ էին, բայց 70-80%-ով դասադուլ է, շենքերը դատարկ են։ Տեսաք, թե փողոցում քանի ուսանողական խմբեր մեզ են միացել»,-Ֆրանսիայի հրապարակում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Խոսելով անելիքների մասին, նա հայտնեց, որ ողջ օրվա ընթացքում շարունակվելու են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունները, իսկ 18:00-ին Ֆրանսիայի հրապարակում կլինի հանրահավաք։

«Ժողովուրդն իսկապես ոտքի է կանգնել։ Տեսա՞ք՝ երիտասարդ աղջիկների հանդեպ ինչ ուժ են կիրառում ու ոնց են պայքարում։ Սա արդեն լրիվ ուրիշ մթնոլորտ է, որովհետեւ մեր հայրենակիցներն արդեն գիտեն, թե ինչի համար են պայքարում։ Գիտեն, որ վաղն այստեղ որեւէ մեկը չի կանգնելու ու ասի՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ ՀՀ-ում վարչապետ չի մնա․․․այս մարդիկ առհասարակ պայքարում են, որ ՀՀ-ն վարչապետ ունենա, դրա համար պետք է, որ Հայաստան լինի»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Լրագրողները հիշեցրին իշխող խմբակցության պատգամավորների կոչերն ընդդիմադիրներին, որ եթե կարող եք՝ գնացեք ԱԺ եւ իրենց աչքերին նայելով ասելիքը տեղ հասցրեք։ Իշխան Սաղաթելյանն ի պատասխան ժպտաց եւ ասաց․ «Այդ ասողներից մեկը չի համարձակվի իջնել փողոց եւ իմ աչքերի մեջ նայելով մի բան ասի։ Չի կարող։ Ուղղակի չեմ ուզում այդ մանր-մունրներին անդրադառնալ։ Ես քաղաքական հայտարարություն եմ արել եւ ՔՊ-ի պատգամավորներին կոչ արել պատմական շանսն օգտագործել եւ ինքնամաքրվել։ Այդ խմբակցությունում շատերը կապ չունեն այն ամենի հետ, ինչ արել է Նիկոլը։ Իրենք չեն դարձել այդ որոշումների ընդունման անմիջական մասնակիցը, բայց գերի են նրա ձեռքում։ Նիկոլն այդ տեքստերը բաժանել է նրանց։ Այս մարդկանց ոգուն նայեք, նոր նրանց գրառումներին։ Ես քաղաքական հայտարարություն եմ արել, իսկ իրենք խառնվել են իրար։ Իսկ դուխից որ խոսում են, դա միայն գլխարկների վրա է, դրանցից ի՞նչ «դուխով», արա, դրանք խաբել են ժողովրդին, թե դուխով են»։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը երեկ գրել էր․ «Ի պատասխան, այդպես էլ մեծ առաջնություններում հանդես չեկած, արագ վազքի մեծն վարպետ Իշխան Սաղաթելյանին` վարպետ, վերադարձիր Ազգային ժողով, այնտեղ կխոսենք»։ Հայտարարություններ էին արել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վաղարշակ Հակոբյանը, Արթուր Հովհաննիսյանը, Վիլեն Գաբրիելյանը։

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին՝ վաղը խորհրդարանում նիստ է սկսվում, հնարավո՞ր է, որ ելույթ ունենա ընդդիմությունը։ «Ինչ ասես հնարավոր է»,-պատասխանեց Իշխան Սաղաթելյանը»։ Հարցին՝ մտավախություն ունե՞ք, որ չեն թողնի մտնել ԱԺ, Սաղաթելյանը պատասխանեց․ «Ո՞վ չի թողնի։ Իրենց հոր խորհրդարա՞նն է։ Մոտ 300 000 քաղաքացի մանդատ է տվել երկու ընդդիմադիր խմբակցություններին, այդ թվում՝ իշխանությանը հեռացնելու համար, իրենք ո՞վ են, որ չթողնեն։ Դեռ ավելի ուրիշ շենքեր ենք մտնելու, մեր դեմ արգելք չկա, պարզապես պայքարը պետք է ճիշտ, հետեւողական քայլերով առաջ տանենք։ Քաղաքացիների թիվն առաջիկա օրերին պետք է ավելանա, որ ամեն ինչ լինի արագ եւ անցնցում։ Նիկոլի գնալուց հետո հնարավորություն ենք ունենալու երկիրը շենացնել, անվտանգություն ապահովել, Արցախ պահել»։

Իշխան Սաղաթելյանը նաեւ նշեց՝ իրեն շատերն ասում են, թե ինչո՞ւ հարթակներից չի խոսում սոցիալական խնդիրների մասին, որովհետեւ շատ քաղաքացիներ սոցիալ-տնտեսական հարցերն ավելի են կարեւորում․ «Երկրի, պետության հարցն է հիմա սեղանին։ Քանի դեռ պետականության հարց ունենք, մնացածն անիմաստ է։ Եթե սրանք գնան, բոլոր հարցերը միաժամանակ լուծվելու են, բայց առաջինը կլուծվի ՀՀ քաղաքացու անվտանգության խնդիրը։ Մարդ պետք է փողոց գա, որ լինի անվտանգ»։

Ավելի ուշ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում բարձրախոսով դիմեց քաղաքացիներին, ասաց, որ իրենց առաջ դրված խնդիրն իրականացվում է, պայքարն անկասելի է, եւ ոստիկանությունը չի կարող բոլորին ձերբակալել. «Գործողությունները կշարունակվեն մինչեւ ժամը երկուսը։ Դրանից հետո բացելու ենք ճանապարհները, որպեսզի քաղաքացիները ժամը վեցին գան Ֆրանսիայի հրապարակ՝ հանրահավաքի»։

Հավելենք, որ բողոքի երթերից մեկն այս ընթացքում կանգառ է ունեցել Երեւանի քաղաքապետարանի դիմաց, որտեղ մի քանի տասնյակ ոստիկաններ շրջափակել են մուտքը։ Երթը կաթվածահար է արել նաեւ Մաշտոցի պողոտան։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031