Դիմադրության շարժման մասնակիցները շարունակում են ապակենտրոն գործողությունները մայրաքաղաքի փողոցներում, կարճ ժամանակով փակում են խաչմերուկներ:
Քայլերթերի կազմակերպիչները բարձրախոսներով դիմում են այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն պատճառով դեռ պասիվ են՝ հայցելով նրանց ըմբռնումով մոտեցումը ստեղծվող որոշ անհարմարությունների համար:
«Սիրելի քաղաքացիներ: Մենք սա անում ենք նաեւ ձեր երեխաների, ձեր սերունդների ապագայի համար: Միացեք անհնազանդության երթերին, եւ խնդիրը կլուծվի շատ արագ, մի քանի օրում»,- հայտարարում են երթերի առաջնորդները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ