Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց նախկինում իր կատարած հանցանքների համար, ավելին՝ նրանք այսօր ԱԺ- ում են. հեղափոխության մասնակից

Մայիս 02,2022 12:49

2018 թվականի թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցներից Միքայել Նազարյանի համար հեղափոխական օրակարգն այդպես էլ չիրականացվեց:

«Ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չկրեց նախկինում իր կատարած հանցանքների համար, ասեմ ավելին՝ նրանք այսօր Ազգային ժողովում նստած քննարկումներ են ծավալում։ Քննադատում են երեւույթներ, որ նախկինում իրենց էլ են վերագրվել։ Ավելին՝  այսօր նրանք քաղաքական տեքստեր են ճառում ու ցույցեր անում… Չիրականացվեց հեղափոխական օրակարգը. անկախ դատական համակարգի ստեղծումից մինչեւ իշխանության դեկապիտալիզացիան, ինչի պարզ օրինակի կարող ենք տեսել 2022թ. ԱԺ ում»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ակտիվիստը։

Նրա խոսքով, հեղափոխությունը իր ու շատ քաղաքացիների համար կյանքի նպատակ է եղել. «Գաղափար, որի համար ապրում էինք ու որը վեր էինք դասում թե՛ մեր անձնական, թե՛ ընտանեկան շահերից։ 2018 թվականի քաղաքական պրոցեսների արդյունքները բազմաշերտ են, քաղաքական իշխանության փոփոխությունից մինչեւ քաղաքացիական արժեհամակարգի ձեւավորում ու վերաիմաստավորում։ Ավելորդ չեմ համարի նշել, որ, ըստ իս, քաղաքացի կրթելու լավագույն տեղը հանրային քաղաքական պրոցեսներն են եւ հաշվի առնելով հանրային լայն ներգրավվածությունը 2018թ քաղաքական պրոցեսներում՝ դժվար է թերագնահատել դրա արդյունքները։ Ոչինչ չի փոխվել՝ օրը սկսում եւ ավարտվում է պայքարով։ Ես պայքարել, պայքարում ու պայքարելու եմ Հայաստանի Հանրապետության ու ՀՀ քաղաքացու ապագայի համար, օպերայի հրապարակից մինչեւ «Եղնիկների» լեգենդար զորամաս»։

Մեր զրուցակիցը չի կիսում այսօր Արցախը նվիրելու դեմ պայքարող քաղաքական ուժերի ու քաղաքացիների պայքարի նպատակները. «Ծավալվող քաղաքական գործընթացների նպատակը չեմ կիսում, պատվիրատուների իդեալները՝ նույնպես, քանի որ նպատակը ոչ թե մարդն ու արժեքներն են, այլ՝ աթոռը։ Գոռում են, որ Արցախը չեն ցանկանում հանձնել, բայց մամլո հաղորդագրության մեջ նշում են, թե ինչպես չեն ուզում հանձնել , այն է «առանց ՀՀ ի հետ հուսալի կապի»։ Ես ապրել եմ այդ մարդկանց երազանքների Հայաստանում, այնտեղ քաղաքական հայացքների պատճառով ուսանողները հեռացվում էին համալսարաններից, քաղաքական ակտիվիստները չպարզված հանգամանքներում դառնում իրենց հետ կապ չունեցող հանցանքներ կատարելու մեջ կասկածվողներ, ակտիվիստների ընտանիքի անդամներն էլ պոտենցիալ պատանդներ ոստիկանների ձեռքում վերջինիս սպառնալու համար։ «я с этими людьми в одном поле срать не сяду»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031