Լրահոս
Օրվա լրահոսը

Վատառողջ բարեկամին Երևան տեղափոխելու շուրջ վիճաբանելիս հայրը հարվածել էր շտապօգնության վարորդին, որդին՝ բժշկին, ոստիկանության աշխատակիցների

Մայիս 02,2022 12:43

Բժշկական կենտրոնում խուլիգանություն կատարելու և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով որդին ձերբակալվել է, հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Մեղրաձոր բնակավայրի բնակիչների կողմից խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:

Նախնական տվյալներով, 2022թ ապրիլի 30-ին՝ ժամը 20:50-ին, մի խումբ անձինք իրենց վատառողջ բարեկամին Երևան քաղաք տեղափոխելու հարցի շուրջ վիճաբանել են «Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի բժշկական անձնակազմի և շտապօգնության հերթապահ բժշկի հետ, որի ընթացքում Մեղրաձոր բնակավայրի երկու բնակիչ՝ հայր և որդի, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խախտելով հիվանդանոցի բնականոն աշխատանքը, կոտրել են հիվանդանոցի գույքը, բարձրաձայն հայհոյանքներ հնչեցրել:

Նրանցից մեկը՝ հայրը, հարվածել է շտապօգնության ավտոմեքենայի վարորդին, իսկ որդին հարվածներ է հասցրել բժշկի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, երբ ՀՀ ոստիկանության աշխատակիցները ժամանել են դեպքի վայր և պահանջել դադարեցնել հակաօրինական գործողությունները, որդին, չենթարկվելով նրանց օրինական պահանջներին, վիճաբանել է վերջիններիս հետ, որի ընթացքում հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնի երկու աշխատակցի:

Հրազդան համայնքի Մեղրաձոր բնակավայրի բնակիչներից մեկը՝ որդին, ձերբակալվել է, իսկ հոր նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031