Լրահոս
Օրվա լրահոսը

«Հլը մի րոպե, 1 հոգու համար սենց եք անո՞ւմ»․ կարմիր բերետավորի ուշագրավ պահվածքը․ մազերից քաշելով, ձեռք ոլորելով՝ բերման են ենթարկում

Մայիս 02,2022 12:21

Նիկոլ Փաշինյանի հրաժարականով բողոքի գործողությունների ժամանակ այսօր Ալեք Մանուկյան-Վարդանանց-Երվանդ Քոչարի փողոցների հատման կետում, ինչպես հայտնել էինք, իրավիճակը լարվեց, ոստիկանները բիրտ ուժով բերման էին ենթարկում խաղաղ գործողություններ անող քաղաքացիներին։

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government

Ցուցարարները հետիոտնային անցումների վրա աղբամաններ են տեղադրում։ Միաժամանակ Աբովյան փողոցում եւ հարակից փողոցներով իրազեկման երթ է իրականացվում։

Ոստիկան-Արեք քաղաքական չսարքենք էլի, հիմա բացո՞ւմ եք ստեղ։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյան-Հիմա չէ։ Բացվելու է էլի որոշ ժամանակ հետո։

Ոստիկան-Ինչքա՞ն ժամանակ հետո։

Իշխան Սաղաթելյան-Ինչքան ժողովուրդը ցանկանա։ Իշխանությունն այլեւս փողոցում է, ոստիկանն էլ Նիկոլ չի։

The police arrests the protesters of the ‘Resistance’ movement who block the streets of Yerevan protesting against the current government

Մոտ չորս տասնյակից ավելի ոստիկանական խումբ քիչ անց սկսեց հրել ցուցարարներին, որպեսզի ուժով բացի փողոցը։ Մի քանի ոստիկաններ հրելով հեռացրին աղբամաններից մեկը։ Առնվազն 15 ցուցարարի բերման ենթարկեցին, այդ թվում՝ ձեռքերը ոլորելով, քարշ տալով, բերանքսիվայր տանելով։ Իշխան Սաղաթելյանի կոչով ցուցարարները ձեռքերը վեր պարզած օղակեցին ոստիկանական մեքենաներից մեկը, որի դուռն, ի դեպ, կոտրվել էր ու չէր փակվում, որպեսզի քաղաքացիներին չտանեն։ Ապա Սաղաթելյանը կոչ արեց հետ գնալ ու չհրել։

Ուշագրավ է, որ մեքենան շրջափակած կարմիր բերետավորներից մեկը բղավեց․ «Հլը մի րոպե, այսինքն` մի հոգու համար սենց եք անո՞ւմ»։ «Այո՜»,-բղավեցին ցուցարարները։ «Այդ դուք եք մի հոգու համար անում՝ Նիկոլի համար»,-ավելացրին կողքից մյուսները։

Իշխան Սաղաթելյանը դիմեց կարմիր բերետավորին․ «Երկիր ենք կորցնում, իսկ դու ոստիկանական ավտոյի դռան մասին ես մտածում»։

«Մեռնեմ կյանքիդ, նայի՝ ինչ կայֆոտ ժպիտ ունի»,-նկատի ունենալով կարմիր բերետավորներից մեկին՝ ասաց ցուցարար տղան՝ թուլացնելու համար լարված մթնոլորտը։

Ապա հրմշտոցը շարունակվեց Սայաթ Նովա-Խանջյան փողոցների խաչմերուկում, երբ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ցանկացավ փակել ոստիկանական մեքենայի դիմացը։ Նրան հրելով հեռացրին։

«Արդեն 150 հոգի տարել եք, բայց ձեր ուժերը չեն հերիքում, թողեք շարունակենք»,-ասում էր Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին։ Հրմշտոցը վերսկսվեց։ Ոստիկանները, հրելով քաղաքացիներին, ազատեցին մեքենայի դիմացը։

Կարճ ժամանակ անց կարմիր բերետավորները բիրտ ուժ կիրառելով, հրելով ու գետնին գցելով տարան եւս մի քանի քաղաքացու՝ մոտ 15-ին։ Մեկին կարմիր բերետավորն անգամ բռնել էր մազերից։

Տեղեկություն կա, որ հրմշտոցի հետեւանքով լրագրողներից մեկը կորցրել է գիտակցությունը։

Ապա ցուցարարների երթը շարունակվեց Սայաթ Նովայի փողոցում։ Իշխան Սաղաթելյանը լրագրողներին հայտնեց, որ այսօր Ֆրանսիայի հրապարակում 18:00-ին տեղի կունենա հավաք։ Այլ փողոցներում եւս երթեր են։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031