Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է մայիս ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակը:
Տղամարդկանց 100-յակում հայկական շախմատի ներկայիս առաջատար Գաբրիել Սարգսյանը հանգրվանել է 43-րդ, Հրանտ Մելքումյանը՝ 87-րդ հորիզոնականում: Լեւոն Արոնյանը, որ ներկայացնում է ԱՄՆ-ը, 9-րդն է:
Կանանց Թոփ 100-ում Հայաստանը ներկայացված է ազգային հավաքականի երեք անդամով՝ 31. Էլինա Դանիելյան, 68. Աննա Սարգսյան, 69. Լիլիթ Մկրտչյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ