Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ օլիգարխներ ոստիկանական գլխարկների տակ մարդիկ ունեն»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 02,2022 11:48

«Ոստիկանությունն ագրեսիվ, բիրտ ուժ է կիրառում։ Ողջ ներքին զորքերը, կարմիր բերետավորները, մարզերի ոստիկանները վայրենու պես հարձակվում են ժողովրդի վրա, հրահանգն է Նիկոլի այսպիսին։ Ամեն ինչ կախված է ժողովրդից։ Ինձ թվում է՝ քիչ է մնացել։ Տեսեք ինչ է կատարվում։ Չեն հասցնում, ո՞ր մեկին բռնեն։ Ժողովուրդը ոտքի է կանգնել, ամեն ինչ հրաշալի է»,-Սայաթ Նովա փողոցում այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով այսօր բիրտ ուժի կիրառումը խաղաղ ցուցարարների հանդեպ։

«Այլեւս Նիկոլ չկա, նա մնացել է ոստիկանների հույսին, որոնք ես չգիտեմ՝ ում կողմից են ղեկավարվում։ Գնալով հաստատվում է լուրը, որ որոշ օլիգարխներ ոստիկանական գլխարկների տակ մարդիկ ունեն։ Մի մասը պարկեշտ, օրենքով անում է իր գործունեությունը, մյուսն էլ իրեն պահում է այլանդակ, անհասկանալի։ Դեմքերով ֆիքսել եմ՝ ագրեսիվ, սադրիչ են։ Ամեն ինչ ավարտված է, Նիկոլ չկա, առաջիկա ժամերին ամեն ինչը կփաստվի»,-հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Քիչ անց երթը նույն փողոցում հանդիպեց Արթուր Վանեցյանի մասնակցությամբ երթին, եւ Վանեցյանը, մոտենալով Սաղաթելյանին, ժպտալով ասաց․ «Վազելով եկա, որ տեսա քեզ էլի բռնում են»։

Երթի մասնակիցների թվում է նաեւ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    հա սեփական փորձից գիտի։ Մարտի 1-ի օլիգարխական զորքերը վկա

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031