Երևանի Շահումյանի հրապարակում հայ-ռուսական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել։
Միջոցառմանը մասնակցել են հայ և ռուս դերասաններ, հասարակական և մշակութային գործիչներ:
Միջոցառումն ուղղված էր Հայաստանի եւ Ռուսաստանի մշակութային կապերի ամրապնդմանը։ Մասնակիցները նաև դեմ են հանդես եկել ռուսական մշակույթի չեղարկման քաղաքականությանը։
Կարդացեք նաև
Ելույթ ունեցողները հայտարարեցին, որ ոչինչ չի կարող չեղարկել մշակութային կապը, իսկ Հայաստանի համար այս բարդ ժամանակներում նաև հասարակական մակարդակում պետք է միասնաբար հաղթահարել դժվարությունները և ռազմավարական գործընկերոջ աջակցությամբ նաև դիմագրավել մարտահրավերներին։
Մամուլի հաղորդագրություն