Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրելի վարորդներ, սա ձեր դեմ չէ, ռեժիմի դեմ է, որ Հայաստանը տանում է թուրքացման, Արցախը՝ հայաթափման». Արծվիկ Մինասյան

Մայիս 02,2022 10:04

«Մեզ հնարավոր չէ վախեցնել ոչ դիմակավոր մարդկանցով, ոչ բռնի ուժով, մենք պայքարում ենք հանուն վաղվա օրվա, որ վաղը մեր երեխաները դպրոցներում թուրքերենով չսովորեն: 2018-ին խաղաղություն եւ սեր քարոզող Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանել է սեւերի եւ սպիտակների, նախկինների եւ նորերի, որպեսզի կարողանա իրագործել այն ծրագրերը, որոնք երկիրը տանում են կործանման: Մենք ոչ ենք ասում Նիկոլին», – բարձրախոսով հայտարարեց դիմադրության շարժման ցուցարարներից մեկը:

«Սիրելի  հայրենակիցներ, սիրելի վարորդներ, այս ակցիաները ձեր դեմ չեն ուղղված, սա ռեժիմի դեմ է, որը Հայաստանը տանում է թուրքացման, Արցախը տանում է հայաթափման, խնդրում ենք, ովքեր հրատապ հարցեր չունեն, միացեք այս պայքարին», – բարձրախոսով հայտարարեց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ այս գործողությունների նպատակը  մարդկանց անհարմարություն պատճառելը չէ, այլ միավորելը կարեւոր նպատակի շուրջ: «Պարոն մայոր, ժողովուրդը, ախր, այլ ճանապարհ չունի, մենք  ոստիկանի դեմ ոչինչ ունենք», – ասաց մի քաղաքացի:

«Հարգարժան պարոն մայոր, խնդրում եմ ըմբռնումով մոտեցեք, սա քաղաքացիների իրավունքն է:  Այս գործողությունների նպատակը պայքարն է ընդդեմ ռեժիմի, մեր նպատակը ձեզ անհանգստություն պատճառելը չէ», – ասաց Արծվիկ Մինասյանը: «Մենք գիտենք, որ դուք հրաման եք կատարում, ստիպված եք  հրաման կատարել, բայց դուք կատարում եք թուրքի հրամանը», – ասաց ցուցարարներից մեկը՝ ոստիկաններին: Ոստիկանները կոպտորեն սկսեցին բերման ենթարկել փողոցներ փակողներին ու տեղափոխել ավտոբուսներ:

Հիշեցնենք՝ երեկվանից չորս ուղղություններով երթեւեկությունը կանգնեցված է, իսկ առավոտյան ժամը 8-ից սկսել են եթերը, ցուցարարները կանգնեցնում են երթեւեկությունը մի շարք փողոցներում, կոչ անում միանալ եւ հեռացնել գործող իշխանությանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031