Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Անդրադարձ է կատարվել ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին, մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին. փոխվարչապետ Մաթևոսյանը Կոտայքի մարզում էր

Մայիս 02,2022 10:56

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն ապրիլի 30-ին աշխատանքային այցով Կոտայքի մարզում էր։

Փոխվարչապետին ուղեկցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Ջրային կոմիտեի նախագահ Վահագն Գևորգյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արթուր Սողոմոնյանը, Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը, այլք։

Առաջին կանգառի ընթացքում փոխվարչապետը մասնակցել է համապետական շաբաթօրյակին, այնուհետև այցելել «Գառնի Գարդեն» ՍՊ ընկերության նորատունկ այգի, ծանոթացել իրականացված և իրականացվելիք ներդրումային  ծրագրերին՝ ուղղված նուշի (70հա), պիստակի (10 հա) և ընկույզի (38 հա) այգիների հիմնմանն ու զարգացմանը։ Նշենք, որ Ընկերությունը տարբեր տարիների օգտվել է նաև պետական աջակցության ծրագրերից։

Այցի ընթացքում փոխվարչապետն այցելել է Արցախյան պատերազմի զոհերին նվիրված հուշահամալիր, ծաղիկներ խոնարհել զոհված հերոսների հիշատակին։ Համբարձում Մաթևոսյանը Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արթուր Հակոբյանի հոր՝ Դավիթ Հակոբյանի հետ, հուշահամալիրում ծառ է տնկել՝ այն նվիրելով հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։

Փոխվարչապետը պատասխանատու պաշտոնատար անձանց հետ շրջել է նաև Գառնու տաճար տանող ճանապարհի շինհրապարակում, հետևել վերանորոգման աշխատանքներին, այնուհետև խորհրդակցություն անցկացրել Կոտայքի մարզի խոշորացված համայնքների ղեկավարների և ֆերմերների հետ։ Վերջիններիս հետ զրույցում անդրադարձ է կատարվել հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքին, որոշ համայնքներում ոռոգման ջրի հետ կապված խնդիրներին և այլ հարցերին։

Փոխվարչապետ Մաթևոսյանն այցելել է նաև «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան, որտեղ Տարածքային զարգացման հիմնադրամի ղեկավարը ներկայացրել է ենթակառուցվածքների կառուցման, ճանապարհների կահավորման ավարտված աշխատանքների արդյունքը։

Փոխվարչապետի աշխատանքային այցի վերջին կանգառը Գողթ համայնքի «Արմյանսկիյ Ուրաժայ» ընկերության «Rose Art» ապրանքանիշի ներքո գործող ջերմոցային տնտեսությունն էր, որտեղ զբաղվում են հոլանդական պրեմիում կարգի վարդերի աճեցմամբ։ Ջերմատների ընդհանուր մակերեսը շուրջ 35 հա է, իսկ աշխատատեղերի քանակը՝ 330։ Համբարձում Մաթևոսյանը շրջել է ջերմատներով, ծանոթացել նորագույն սարքավորումներով «զինված» ընկերության արտադրանքին և իրացման հետ կապված մանրամասներին։

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031