ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան, որը ասորական համայնքից է, Aravot.am-ին ասաց. «Այս պայքարը սկսվել է հանուն մեր հայրենիքի պաշտպանության, հանուն Արցախի եւ Հայաստանի անկախ մնալու, հանուն մեր արժանապատիվ ապագայի: Ու այսօր տեսնում ենք, որ հաջողվում է, քանի որ մարդիկ մոտենում էին մեզ, ողջունում ու զրուցում, Հայաստանի բոլոր մարզերում մասնակցում էին տարբեր ակցիաների, իսկ գիշերակացի ժամանակ քաղաքացիների բովանդակալից քննարկումներ էին ծավալվում:
Ես ներկայացնում եմ Հայաստանում ասորական համայնքը: Ազգային փոքրամասնությունները եւս Հայաստանի եւ Արցախի լիիրավ քաղաքացի են եւ նրանց եւս մտահոգում է երկրի վիճակը, որը նաեւ մեր հայրենիքն է: Քիչ չեն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք մտահոգված են ստեղծված իրավիճակով եւ միացել են այս պայքարին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ