Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տիգրան Քոչարյան. «Բնույթով եւ ոգեւորվածությամբ սա շատ նման է երկրորդ Ղարաբաղյան շարժման եւ սրանից իշխանությունները վախենում են» (ֆոտոշարք)

Մայիս 01,2022 23:28

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը, որը մասնակցում էր Տիգրանաշենում մեկնարկած հանուն Արցախի եւ Հայաստանի քայլերթին, Aravot.am-ին ասաց, որ ժողովրդի արձագանքը քայլերթին բավականին տրամադրող է, քանի որ այն ամենը, ինչ հիմա կատարվում է երկրում, ինքնանպատակ չէ, չի կատարվում ինչ-որ մարդու իշխանության բերելու համար:

«Նպատակը Արցախը, Հայաստանը փրկելն է եւ երկրի ու ազգի արժանապատվությունը վերականգնելը: Այս գաղափարի շուրջ բազմաթիվ մարդիկ են համախմբվել եւ դուրս եկել, որոնք ունեն քաղաքական տարբեր հայացքներ, բայց նրանց միավորել է այդ գաղափարը:

Իր բնույթով եւ ոգեւորվածությամբ սա շատ նման է երկրորդ Ղարաբաղյան շարժման: Եվ սրանից իշխանությունները, իրոք, վախենում են, որովհետեւ պառակտել այս գաղափարը դժվար է»,-ասաց նա:

Մեդիափորձագետին այս շարժմանը մարդկանց միանալու տեմպերը բավարարում են: «Երբ նաեւ տեսնում ես, թե ինչքան մարդ է ողջունում քայլերթի մասնակիցներին, հասկանում ես, որ այս գաղափարն, իրոք, ժողովրդի սրտով է, եւ ժողովուրդը պատրաստ է գործել: Միացողների քանակն աճելու եւ աճելու է, որովհետեւ մենք իսկապես չենք գնում մեկ կուսակցության, մեկ մարդու հետեւից: Մենք գնում ենք, արժանապատվության, Արցախի, Հայաստանի փրկության հետեւից: Եվ այդ ճանապարհին թիվ մեկ նպատակը Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի հեռացումն է, որոնք արգելափակում են բոլոր ուղղությունները»:

Անդրադառնալով Ալիեւի արած վերջին հայտարարություններին՝ Տիգրան Քոչարյանն ասաց. «Ալիեւն օգտվում է նրանից, որ այստեղ պարտված եւ պարտվողական քաղաքականությունը շարունակող իշխանություն է: Դրա համար բոլոր հնարավոր միջոցներով ոտքերը սրբում է: Այդպիսի հայտարարությունները շատանալու են, եթե մենք Նիկոլ Փաշինյանին եւ նիկոլիզմը չհեռացնենք իշխանությունից, որովհետեւ  մարդը  ի վիճակի չէ դիմադրել, ավելին, օժանդակում է այս պրոթուրքական քաղաքականությանը: Եվ իմ կարծիքով նիկոլիզմի վերացումը պետք է լինի ապագա իշխանությունների թիվ մեկ անելիքը»,-ասաց Տիգրան Քոչարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    Եփած փղերի ծիծաղը եկավ։ Այ տենց վճարովի սազանդար էլ մնացիք

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031