Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը գո՞ղ է, որ ցրի»․ Սերժ Սարգսյանը՝ իշխանության կողմից ցուցարարների դեմ ուժ գործադրել-չգործադրելու մասին

Մայիս 01,2022 23:10

«Կասկած չունենաք»,- լրագրողների հարցին՝ արդյոք շարժումն այս անգամ կհաջողի՞, այսպես պատասխանեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա այս պահին Ֆրանսիայի հրապարակում է, այցելել է այնտեղ գիշերել պատրաստվող քաղաքացիներին։

Սերժ Սարգսյանը լրագրողների հարցերին հիմնականում հակիրճ պատասխաններ էր տալիս։  Հարցին՝ այս անգամ կստացվի՞ Արցախի հարցում զիջումները կանխել, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ այո։ Մյուս հարցին՝ չկա՞ մտավախություն, որ իշխանությունը ուժ կգործադրի, Սերժ Սարգսյանը հարցով պատասխանեց՝ ինչո՞ւ պետք է ուժ գործադրի, լրագրողները պատասխանեցին՝ որ ցրի հավաքը։ Սերժ Սարգսյանը կատակով արձագանքեց․ «Իշխանությունը գո՞ղ է, որ ցրի»։

Հարցին՝ Իլհամ Ալիևի ցանկությունները կարո՞ղ են իրականանալ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Իրենց ցանկությունները չեն կարող իրականանալ»։ Հարցին՝ երբ պաշտոնավարում էիք, Արցախի նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հանրությունը խոսո՞ւմ էր, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Տասը տարի միջազգային հանրությունն ասում է, որ Արցախը պետք է ինքնորոշվի։ Ուշադրություն մի դարձրեք նման ասածներին»։

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ եթե իշխանափոխություն լինի, հնարավոր կլինի՞ Արցախը փրկել, Սերժ Սարգսյանն ի պատասխան ասաց՝ այդ հարցին արդեն պատասխանել եմ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ ՀՀԿ ֆեյսբուքյան էջի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031