«Ծրագրավորված, հերթականությամբ, կարգուկանոնով գնում եք առաջ, գիտենք՝ ուր, ինչի համար ենք գնում ու նաև ասել ենք՝ մինչև վերջ»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնելով, որ դիմել էր ՔՊ-ականներին և անդրադառնալով նրանց արձագանքներին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց․ «Հավանաբար տեքստերը Նիկոլն է գրել, տվել։ Նրանք մեզ համար ոչ մի բան են, շարունակում եմ դիմել խմբակցության այն մարդկանց, որոնք արյունոտված չեն, դավաճանության մեջ չեն և եթե չեն ուզում լինել, պիտի միանան ժողովրդին։ Այստեղից ասում եմ՝ տղերք, Նիկոլը փախչելու է, հետևաբար զգուշացնում եմ՝ ընդամենը կոչ եմ արել՝ ձեր ամեն ասածի համար պատասխան եք տալու։ Նիկոլը թռնելու է, դուք չհասցնեք, բայց Նիկոլն էլ չի հասցնելու»։
Նա հիշեցրեց՝ մարդիկ հաճախ հարցնում են՝ ո՞րն է այն օրը, որ հաջողության ենք հասնելու, այնուհետև պատասխանեց․ «Այդ օրը այսօր է, վաղն ու մյուս օրը։ Ձեր ներկայությունը կարևոր է։ Այսպես ամուր ու պինդ պիտի կանգնենք մինչև վերջ։ Ձեզնից յուրաքանչյուրից կախված է մեր պայքարի հաղթանակը»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ