Լրահոս
Օրվա լրահոսը

«Տղե′րք, մեր տղերքը երկնքից խնդրում են՝ հանկարծ այդ չարագործի վախից դրդված հրամանը չկատարեք, ուժ չփորձեք կիրառել ժողովրդի դեմ»․ Գեղամ Նազարյան

Մայիս 01,2022 20:28

«Եթե դու ինձնից էիր սարսափած, պատկերացնում եք՝ ինձնից, դե հիմա պատկերացնում եք, ժողովուրդ, ձեզ տեսնելուց ոնց է դողում, ինչքան է վախեցած ձեր ձայները լսելուց»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա վստահեցրեց՝ րոպե առաջ պիտի ազատվենք այս դավաճաններից ու նշեց․ «ՀՀ-ում երկու բան կա, որ պլյուս-մինուսով կարելի է հաշվել։ Դա Նիկոլի անդեմ ու անկարծիք ուսապարկերն են ու իր գրպանի օլիգարխները։ Ուրիշ ոչինչ այս երկրում պլյուս-մինուսով չի հաշվվում»։

Դիմելով երիտասարդներին և ուսանողներին՝ ասաց․ «Ձեր ամենակարևոր դասը՝ հայրենիք, պետականություն պահելու դասը, այստեղ է՝ այս հրապարակում»։ Դիմելով իրավապահներին՝ ասաց՝ եթե բարոյականությունը կարևոր է ձեզ համար, ապացուցեք դա ձեր վարքով այս հրապարակում։

5165 շարժման անդամ Մենուա Սողոմոնյանն էլ ասաց․ «Նիկոլ Փաշինյանի կառավարման չորս տարում ու հատկապես վերջին մեկուկես տարում ՀՀ-ն վերածվել է ձախողված պետության։ Ցավոք, մեզ համար սովորական են դարձել կեղծիքը, սուտը, մոլորությունը, կառավարելու անկարողությունը։ Փաշինյանը դավաճանել է իր իսկ հռչակած հեղափոխական արժեքներին ու սկզբունքներին։ Նա իշխանության է եկել իշխանության թևերը տարանջատելու խոստումով, բայց մենաշնորհել է ողջ պետական համակարգը։ Նա իշխանության է եկել կոռուպցիան արմատախիլ անելու լոզունգով, բայց փոխարենն այն շարունակվում է, նա խոստանում էր սոցիալական արդարություն, բայց պետությունը կառավարում է ԽԾԲ սկզբունքով։ Նա ձախողել է խաղաղ բանակցային գործընթացը»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով ոստիկաններին, ասաց․ «Անկախ նրանից՝ գլխարկը կապույտ, կարմիր, թե սև է, տղե′րք գիտեմ, որ ծառայում եք, գիտեմ՝ հոգով, սրտով մեզ հետ եք։ Մեր տղերքը երկնքից խնդրում են՝ հանկարծ այդ չարագործի վախից դրդված հրամանը չկատարեք, ուժ չփորձեք կիրառել ժողովրդի դեմ։ Առաջինը պիտի կատարեք երկնքից մեր հերոս տղերքի հրամանը։ Մեզ շատ են հարցնում՝ մի բան կլինի՞։ Ժողովուրդ, եթե եկել ենք այստեղ, կանգնել ենք, իմացեք, որ արդեն եղել է։ Մնում է մի քիչ չնվնվա, չհոգնել ու պայքարել։ Եթե կհոգնեք, հիշեք, որ մեր տղերքը կանգնեցին մինչև վերջ, որ մենք այսօր կարողանանք մեր ողնաշարն ուղղել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031