Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնությունը Հայաստանում մերժված երևույթ է, ինչպես և մնացած արատավոր երևույթները և սուբյեկտները. Վիլեն Գաբրիելյան

Մայիս 01,2022 20:22

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Բարև Ձեզ, հարգելի հայրենակիցներ, եկել եմ ասեմ, որ քանի որ այսպես կոչված «ընդդիմության» «առաջնորդները» վաղվանից հայտարարել են քաղաքացիական անհնազանդության ակցիաները, ինչը, անշուշտ, իրենց սահմանադրական իրավունքն է, որը նաև իրականացվելու է ճանապարհներ փակելու միջոցով:

Ինչը ըստ էության սահմանափակելու է ձեր որոշ իրավունքները, խոչընդոտելու է ձեր տեղաշարժը, որոշակի անհարմարություններ և տհաճություն է պատճառելու:
Ուստի խնդրում եմ, հորդորում եմ, պահանջում եմ այնուամենայնիվ ըմբռնումով մոտենալ, չմտնել վեճերի և լեզվակռիվների մեջ, չտրվել սադրանքների, որևէ դեպքում չփորձել բռնության որևէ դրսևորում ցուցաբերել կամ որևէ բռնությանը բռնությամբ արձագանքել:

Բռնությունը Հայաստանում մերժված երևույթ է, ինչպես և մնացած արատավոր երևույթները և սուբյեկտները:

Եղեք զգո՜ն, հանգիստ, հանդարտ, սառնասիրտ, հավասարակշիռ:

Հ.Գ․ Ոստիկանությանը խնդրում եմ, այն պարագայում, երբ տեսնում եք, որ ճանապարհ է փակվում, ոչ թե անհնազանդություն իրականացնողներին հեռացնելով ավելորդ լարվածություն ստեղծեք, այլ ուղղակի երկկողմանի փակեք այդ ճանապարհի սկիզբն ու վերջը, և զուտ կարգավորեք երթևեկությունը:

Բոլորիս արդյունավետ աշխատանքային շաբաթ:
Շնորհակալություն ուշադրության համար:
Հարգանքով՝ նավակ Ճոճողը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031