Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կայացել է հանդիպում -քննարկում՝ «Աշխատանքային իրավունքի իմացությունն արժատապատիվ աշխատանքի երաշխիք» թեմայով

Մայիս 01,2022 20:00

Մայիսի 1-ի` Աշխատանքի օրվա կապակցությամբ Աժ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կայացել է հանդիպում -քննարկում՝ «Աշխատանքային իրավունքի իմացությունն արժատապատիվ աշխատանքի երաշխիք» թեմայով։

Միջոցառմանը ներկա են գտնվել ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի անդամները, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի տեղակալ Բորիս Խաչատրյանը։

Հանդիպում–քննարկմանն իրենց մասնակցությունն են ունեցել ՄԿՈՒ հաստատությունների և բուհերի ուսանողները, Կարիերայի կենտրոնների պատասխանատուները, Վորլդ Վիժըն-Հայաստան կազմակերպության մարզային ակտիվ երիտասարդները։ Միջոցառման նպատակն էր ապահովել երիտասարդների իրազեկվածությունն՝ աշխատանքային իրավունքի և գործատու-աշխատող իրավահարաբերությունների, արհմիությունների մասին։ Պանելային քննարկումից հետո մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել բանախոսներին։

Կարևորելով աշխատանքի նկատմամբ վերաբերմունքի ձևավորումը դեռևս ուսումնառության շրջանում՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել իրազեկման այս ձևաչափով հանդիպումները։

Միջոցառումը կայացել է Ֆրիդրիխ Էրբերտ հիմնադրամի աջակցությամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031