Լրահոս
Օրվա լրահոսը

«Հնարավոր էր նաև հաղթանակ տանել, բայց մատը մատին չեն խփել»․ Սեյրան Օհանյան

Մայիս 01,2022 19:33

«Այսօրվա իշխանությունն ապիկար կառավարմամբ տանում է մեր ժողովրդին դեպի ծնկի իջեցում թուրքի դեմ»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նա վստահեցրեց՝ բանակը ժողովրդի կողքին է, և ինչ էլ ուզում է լինի՝ բանակն այսօր մեր սահմաններին կանգնած է։ Սեյրան Օհանյանը հորդորեց՝ աջակցենք հայկական բանակին։ «Բանակ, բանակ» վանկարկումներով հանրահավաքի մասնակիցները պատասխանեցին նրան։

Խոսելով խաղաղության դարաշրջանի մասին՝ նա ասաց․ «Կուրորեն գնալ, մտնել խաղաղության խաբկանքի մեջ, անընդունելի է։ Եթե, ինչպես ասում են, հարձակվեն մեզ վրա, եթե մենք հաղթենք, նույնիսկ եթե հարձակվեն, պետության ղեկավարության, այսօրվա բանակի խնդիրն է։ Եթե այսօր չպայքարենք մեր ինքնության համար, ասելու են սրանք իրենց հայրենիքի համար չեն պայքարո՞ւմ»։

Սեյրան Օհանյանը վստահեցրեց՝ պատերազմը հնարավոր էր հաղթել ու ասաց․ «Իհարկե, ձեր անկազմակերպվածությամբ, պետությունը ռազմական ռելսերի վրա չդնելու, երկիրը չհամախմբվելու, սևի ու սպիտակի բաժանելու պայմաններում անհնարին էր։ Մինչդեռ հնարավոր էր այնպես անել, որ չպարտվեինք, հնարավոր էր նաև հաղթանակ տանել, բայց մատը մատին չեն խփել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031