«Որոշել ենք՝ պիտի տեղադրենք, ուրեմն պիտի տեղադրենք ու վերջ։ Էդ խելագարի ապօրինի հրահանգները մի կատարեք»,- Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Members of the ‘Resistance’ movement try to set up tents on the French Square during the protest action against the current government
Քաղաքացիները ցանկանում էին վրաններ տեղադրել, սակայն ոստիկանները փորձում էին խոչընդոտել։
Իշխան Սաղաթելյանը կոչ արեց ոստիկանությանը սադրանքների չգնալ ու հաշվի նստել ժողովրդի պահանջի հետ, անիմաստ կոնֆլիկտներ չստեղծել։
Նշենք, որ այս ընթացքում հարթակից ելույթ էր ունենում ՀՀ ժողովրդական արտիստ Շուշան Պետրոսյանը։
Կարդացեք նաև

Members of the ‘Resistance’ movement try to set up tents on the French Square during the protest action against the current government
Ի վերջո, վրաններ տեղադրվեցին Ֆրանսիայի հրապարակում։
Իշխան Սաղաթելյանը, կրկին դիմելով ոստիկանությանն, ասաց․ «Անիմաստ մի մտեք շարքերով, ժողովրդին մի վախեցրեք, այստեղ վախեցող չկա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ