Լրահոս
Օրվա լրահոսը

Վախով էի քայլում Արմավիրում, բայց հասկացա, որ թշնամու ողնաշարը ջարդվել է․ Գեղամ Մանուկյան

Մայիս 01,2022 18:44

«Սարդարապատի հերոսամարտում ամենահերոսներն ու քաջերը Դանիել Բեկ-Փիրումյաններն էին, ամենահերոսականը Ղարաբաղի մահապարտ գունդն էր։ Հիմա հերթը մերն է՝ հանուն Արցախի հայկականության, հանուն Արցախի պետականության»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Գեղամ Մանուկյան

Հանրահավաքի ժամանակ հարթակից ելույթ ունեցավ նաև Գյումրիի թիվ 25 դպրոցի աշակերտ Արմանը։ Նա ասաց՝ ուզում է քայլել հանուն իր Հայաստանի ու Արցախի, որ մի օր ապրենք հզոր Արցախում ու Հայաստանում։

Գեղամ Մանուկյանը նաև շնորհավորեց բոլորին Աշխատանքի օրվա կապակցությամբ։

Հիշեցնելով, որ Արմավիրում վերջին ընտրություններին ՀՀ իշխող ուժը հաղթանակ էր տարել, Գեղամ Մանուկյանն ասաց․ «Ես, որ ծնվել եմ Արմավիրում՝ Թալինի արմատներով, ինձ համար էլ էր ցավ, վախով էի քայլում Արմավիրում, բայց հասկացա, որ թշնամու ողնաշարը ջարդվել է։ Սուտը կոտրվել է։ Չկա այլևս ստի իշխանությունը։ Մեր հայրենակիցները ելնում են ոտքի, ասում են՝ տեր ենք մեր հայրենիքին։ Սարդարապատը չէր լինի, եթե ասեին՝ հայ ժողովուրդ, եթե ասեին՝ երևանցի, արմավիրցի, ի՞նչ ես ուզում, ասում էին՝ մի ձևի կարո՞ղ ենք լեզու գտնել։ Եղավ մի մարդ՝ Արամ Մանուկյան, որ իր կամքով պարտադրեց։ Հիմա բոլորս Արամ Մանուկյան ենք, բոլորս մեր կամքով պարտադրենք մեր կամքը»։

Հնչեցին վանկարկումներ՝ Արցախ, Արցախ։

Արթուր Խաչատրյան

Ապարանից դեպի Երևան քայլերթի խմբի ղեկավար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց․ «Քայլեցինք տասնյակ կմ, խոսեցինք մեր հայրենակիցների հետ։ Իրենց պատգամն է։ Նիկոլ, դու կորցրել ես ժողովրդի հարգանքը, վստահությունը, դու չորս տարվա ընթացքում մարդկանց բերեցիր միայն արյուն, զոհ կորուստներ։ Որ այստեղ հաց էիր կիսում քաղաքացիների հետ, քաղաքացու տոնի ընթացքում վախեցար իջնել փողոց քո քաղաքացու հետ հանդիպելու համար, քանի որ գիտես, որ այլևս քաղաքացի չունես, ժողովուրդ չունես քո թիկունքին։ Գնա Հայաստանից, գնա, որ կարողանանք մեր մեջքն ուղղել, որ մենք կարողանանք հետ բերել մեր կորուստները, որ կարողանանք մեր հայրենիքը շենացնել, որ կարողանանք Արցախն ամրացնել։ Լաոն զարթնել է և էլ երբեք թույլ չի տա նոր կորուստներ։ Դրա համար դու պետք է հեռանաս, գնա, գնա, հեռացիր այստեղից»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031