Լրահոս
Օրվա լրահոսը

Գնա՛․․․ Իմ պարտության խորհրդանիշ, իմ կեղծ հպարտության սահման ու նիշ. Ավետ Բարսեղյան

Մայիս 01,2022 17:42

Հաղորդավար Ավետ Բարսեղյանի ինստագրամյան գրառումը

Գնա՛։

Իմ պարտության խորհրդանիշ,
իմ կեղծ հպարտության սահման ու նիշ, իմ սուտ երդում, խարդախության մեծ շքերթում հենց առջևից քայլող իմ գող, իմ սրբություն պղծող անխաչ, երջանկություն կրծող իմ հաչ, տհաճ իմ ձայն, անաճ իմ անձ, իմ անհոգի, անՏեր, նախանձ, իմ գանձը թերություն դարձրած՝ թերիս, իմ հայհոյանք՝ անվերջ լսվող իմ շուրթերից, վերից պատիժ իմ, գիժ իմ թունավոր,իմ ահավոր սարսափ,
տանջանք իմ, «ժանտախտ» ժամանակի խենթ զվարճանք իմ, իմ անջատված, իմ անԱստված, չարով պատված իմ երկրաշարժ, իմ վարժ խաբկանք, իմ մղձավանջ, իմ կույր աչքեր ու խուլ ականջ, անհայրենիք իմ ծակ տանիք, իմ աներկինք, իմ անարև օրվա խավար, անհավասար իմ հին կշեռք, իմ խորը վերք, անելք իմ ճանապարհ, ուղի ու կյանք, աներազանք իմ ահազանգ, անվանք իմ սիրտ, անզարկ ու բիրտ, անԵս իմ Ես, իմ աներես, անճար իմ դարդ ու տմարդի իմ ապերախտ, իմ ախտ ու ցավ, իմ գլխացավ, իմ չար անբան, իմ ոչմի բան, իմ սխալ, սխալմունք, իմ անզգացմունք, իմ անՀիսուս, անհույս իմ հազ, իմ աներազ, նամազ անող անքահանա….

Գնա՛:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031