«Ժողովուրդ ջան մինչև 80 կմ ավելի քայլել ենք Տիգրանաշենից։ Մի տարածք, որ այս ազգադավ իշխանությունը համարում է ոչ հայկական»,- Ֆրանսիայի հրապարակում հրավիրված համազգային հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա փաստեց՝ հայկական են Տավուշի գյուղերը, Արցախը և միշտ հայկական են լինելու։
Աննա Գրիգորյանը հայտնեց՝ քայլերթը սկսել են 25 հոգով՝ գաղափարակից ընկերներով, ավարտել են ավելի քան 3000 մարդով։
Նա նշեց․ «2018-ին մեր ձեռքերը բացել տվեցին, հիմա բոլորս՝ բռունցք արած մեր ձեռքերը, պայքարելու ենք հանուն մեր երեխաների, հանուն Արցախի ՀՀ-ի և մեր ապագայի։ Հայաստան ոտքի, Արցախ ոտքի, հայ ազգ, ոտքի։ Այստեղից ոչ մի տեղ չենք գնալու, քանի հաղթանակը մերը չէ։ Եվ հաղթանակը մերն է լինելու»։
Կարդացեք նաև
Այնուհետև հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին 44-օրյա պատերազմի ընթացքում հերոսացած տղաների հիշատակը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ