Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա պետք է ցույց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլ նաև իշխանություն»․ Իշխան Սաղաթելյան

Մայիս 01,2022 16:51

«Հենց նոր հրապարակ մտավ Իջևանից դեպի Երևան շարժվող մեր խումբը։ Խնդրում եմ ողջունեք․Ապարանից շարժված խումբն է մեզ միանում Բաղրամյանից, Մաշտոցի պողոտայից հրապարակ է մտնում Սարդարապատից ժամանած խումբը, իսկ Սայաթ Նովայից քիչ հետո կմտնի Երևան Տիգրանաշենից ժամանող խումբը»,- քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Ցուցարարները հրապարակ են մուտք գործում «Առանց թուրքի Հայաստան», «Միություն, պայքար, հաղթանակ» վանկարկումներով։

Իշխան Սաղաթելյանը հայտարարեց․ «Մի քանի օր առաջ ենք ասել և ամենևին պատահական չէր, որ այսօր այստեղ են Բաշ Ապարանից և Սարդարապատից բերված դրոնները։

Արձանագրում թիվ 1։ Հնչել է զանգը, եկել է նոր Բաշ-Ապարանի, Սարդարապատի և հայ ժողովրդի նոր զարթոնքի զանգը։ Անցնող մեկ շաբաթվա ընթացքում հայ ժողովուրդը ապացուցեց, որ ոտքի է կանգնել և մերժում է օրվա իշխանության քաղաքական գիծը։ Օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու։

Արձանագրում թիվ 2։ Հայ ժողովուրդը միասնական դուրս եկավ փողոց և ամբողջ աշխարհին ասաց, որ ինքը իր ճակատագրի և ապագայի տերն է։ Հայ ժողովուրդն է որոշում, որ տեր է Արցախին, տեր է Հայաստանին, ինչպես նաև փաստեց, որ հայ ժողովրդի ճակատագիրը Ալիևից և Նիկոլից կախված չեն։

Մայիսի 1-ը մեզ համար պատմական օր է, մայիսի 1-ը հայ ժողովրդի զարթոնքից օրն է, մեր միասնականության, համախմբման, մեր մեջքն ուղղելու և վերջնական հաղթանակի գնալու սկիզբն է։

Ուրեմն գլխավոր և ամենակարևոր հարցը, թե ինչ պիտի անենք, որի համար առաջիկա օրերին գործ ունենք։ Մենք անցնող օրերի ընթացքում վերջնականապես այդ հարցը լուծեցինք, որ օրվա իշխանությունը մանդատ չունի երկիրը զիջումների տանելու։ Հիմա պետք է ցույց տանք, որ սրանք ոչ միայն մանդատ չունեն, այլ նաև իշխանություն։ Միասին թև, թիկունքի տված գնում ենք առաջ»։

Այս պահին ցուցարարները միասին երգում են «Զարթիր Լաո» երգը պարզապես հետևյալ խմբագրմամբ․ «Նիկոլ կուզե, ջնջել մեզի, զարթնիր Լաո, մեռնիմ քեզի»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031