Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հոր՝ Արտակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Փողոցային պայքարի ելածների մեջ ունեմ բազմաթիվ ընկերներ, ծանոթներ, բախտակից եղբայրներ, քույրեր որոնց հետ ունեցել եմ գաղափարական տարբերություններ, բազմաթիվ անհամաձայնություններ, բայց և միշտ իմացել եմ, որ չեն ուզի մի քերծվածք անգամ ունենամ:
Ավելին, նրանցից ոմանք կյանքիս ծանր պահերին կողքս են եղել, ձեռք մեկնել, երբ զրկվեցի հերոս որդուս գրկելու բերկրանքից, ճչում էի անարդարության մասին, հենց նրանք էին, որ հանդիպում էին ինձ և դատապարտում ընտանիքիս հետ տեղի ունեցածը, ինձ հետ փնտրում որդուս: Տեսել եմ նաև ինձ հետ լուռ ցավացող, տառապող այն նույն մարդկանց, որոնք այսօր պայքարում են նույն արդարության համար, նրանք բոլորիս մեջ են թե՛ որպես հասարակ քաղաքացի, թե՛ որպես ոստիկան և թե՛ այլ մասնագիտական ծառայություն իրականացնողներ:
Ներկայիս իշխանություններն են պատասխանատու բոլորի անվտանգության համար:
Կարդացեք նաև
Հ.Գ. Այսօր ընդամենը մի բան եմ ուզում. որ ոչ մեկ քերծվածք չստանա, մի կաթիլ արյուն չգա, ոչ ոք չտուժի: Հայաստանի և Արցախի հանրապետություններն էլ չհայտնվեն էլ ավելի վատ, թուլացած իրավիճակում: Սթափություն, խոհեմություն, հանդուրժողականություն պետք է ցուցաբերվի միմյանց նկատմամբ, որպեսզի խուսափենք անցանկալի հետևանքներից։