Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղը էլ չի շարունակվելո՞ւ․ Արմեն Աշոտյանը՝ ԱՄՆ դեսպանատան հայտարարությունների մասին

Մայիս 01,2022 15:11

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը

Ձեր առջև ԱՄՆ դեսպանատան երկու հայտարարություններն են։
Առաջինը 2018-ի իշխանազավթման ժամանակ, երկրորդը՝ այսօր տարածված։
Անզեն աչքով տեսանելի է ԱՄՆ դեսպանատան տրամադրվածությունների, շեշտադրումների, «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղի նկատմամբ տրամադրության կտրուկ փոփոխությունը։

Հարգելի՛ տիկին դեսպան, 2018-ին կոչ էիք անում իշխանություններին զսպվածություն ցուցաբերել, լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը բացառել, ապահովել մարդկանց ազատ հավաքվելու, ժողովներ իրականացնելու իրավունքը, իսկ 2022 թվականին մոռացե՞լ եք այդ բոլոր կոչերի, իշխանությանը սանձելու, քաղաքացիների իրավունքները ապահովելու, լրագրողների ազատ աշխատանքն ապահովելու կարևորության մասին։

Այո, իհարկե հարգում եմ, մի քիչ էլ նախանձում եմ, թե ինչպես եք հոգ տանում ձեր երկրի քաղաքացիների մասին։

Հուսով եմ, Հայաստանում ևս շուտով կլինի այնպիսի իշխանություն, որ հոգատարություն կդրսևորի սեփական քաղաքացիների նկատմամբ։

Լավ, բա «զիլինա-զիլինա», է… «ժողովրդավարություն-ժողովրդավարություն» խաղը էլ չի շարունակվելո՞ւ, թե՞՝ Նիկոլին սատարելու քաղաքականության շրջանակներում Հայաստանում «democracy-democracy» խաղն ավարտվեց, այդ խաղի միջից «human rights» օպցիան ջնջվեց և հիմա խաղալու ենք «hypocrisy-hypocrisy»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031