Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայ օգնության միության կենտրոնական վարչության անդամներին, Հայաստանի և Արցախի միավորների ատենապետուհիներին և ՀՅԴ Արցախի ԿԿ-ՀՕՄ կապի պատասխանատուին:
Քննարկվել են ՀՕՄ-ի կողմից Արցախում իրականացվող ընթացիկ և ապագա ծրագրերը՝ նախանշելով իշխանությունների հետ համագործակցության ուղղությունները:
Նախագահ Հարությույնյանը շնորհակալություն է հայտնել հօմուհիներին՝ հատկապես հետպատերազմյան ծանր շրջանում Արցախի կողքին լինելու և ի հայտ եկած նոր խնդիրների լուծմանն օժանդակելու համար:
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈԻԹՅՈՒՆ