Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Եռաբլուրից Մայր Աթոռ հասած եւ օրհնություն ստացած Արցախի շուրջ 50 մետրանոց դրոշը կարվել է 44-օրյա պատերազմի օրերին»

Մայիս 01,2022 10:02

Երեկ միասնական պայքարի շրջանակում Եռաբլուրից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին գնացած եւ սրբազան օրհնություն ստացած Արցախի Հանրապետության շուրջ 50 մետր երկարություն ունեցող դրոշը հետաքրքիր կենսագրություն ունի: Դրա մասին Aravot.am-ին պատմեց պետական, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը:

«Արցախի այս դրոշը պատրաստող անձն այն կարել է 44-օրյա պատերազմի ժամանակ՝ այն երազանքով, որ պատերազմը կունենա հաղթական ավարտ, եւ դրոշը կլինի մեր հաղթանակի դրոշը: Ցավոք սրտի, այս իշխանության վատ կառավարման, անգործությունների ու սխալների հետեւանքով մենք պատերազմը տանուլ տվեցինք: Եվ դրոշը մնացել էր հեղինակի տանը:

Հիմա մենք դրոշը դուրս ենք բերել փողոց որպես հաղթանակի խորհրդանիշ՝ այն վերստին Արցախ տանելու եւ հաղթանակի խորհրդանիշ դարձնելու երազանքով: Եվ այսօր մեզ համար խորհրդանշական է, որ Եռաբլուր փառքի պանթեոնից այս դրոշը մենք բերում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ օրհնության: Այն այստեղից աղոթքներով կտանենք Երեւան, կմիացնենք հաղթանակի պայքարի վերջնական, ամփոփիչ փուլին, որից հետո երազանք ունենք, որ այս դրոշը մի օր կհայտնվի Շուշիում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031