Ապրիլի 30-ին ամբողջ աշխարհում նշվում է Ջազի միջազգային օրը: Տոնին միացած Երևանը ևս քաղաքի բնակիչներին ու հյուրերին ջազառատ օր է նվիրել:
Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ կայարանում կազմակերպված ջազային ֆլեշմոբին բազմաթիվ ուղևորների հետ միասին հետևել են նաև Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ու քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: Ելույթներով հանդես են եկել ջազային հայտնի երաժիշտներ Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանն ու Ֆրանսիայից ժամանած Անդրե Մանուկյանը:
Ջազի հայ վարպետներն ու Հայաստան ժամանած աշխարհահռչակ ջազային երաժիշտները հյուրընկալվել են նաև քաղաքապետարանում: Շնորհավորելով Ջազի միջազգային օրվա առթիվ՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն է հայտնել քաղաքի մշակութային կյանքում ներդրած մեծ ավանդի ու միջազգային այս օրը յուրօրինակ տոնի վերածելու համար:
Հանրապետության հրապարակի շատրվանների երգացանկը ևս օրվա խորհրդին համահունչ էր: Համաշխարհային ջազը հայկական երանգով վայելելու հնարավորություն էր տրված նաև Գաֆէսճեան արվեստի կենտրոնի պուրակում: Բացօթյա համերգը կազմակերպել են Երևանի քաղաքապետարանը և «Ջազի հայկական ասոցիացիա»-ն:
Կարդացեք նաև
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ