Լրահոս
Օրվա լրահոսը

Սաղաթելյան․ «Ակնհայտ է, որ դրդելու են ԱԱԾ-ին եւ ոստիկանությանը ապօրինի միջոցներով քայլեր իրականացնեն ընդդիմության եւ խաղաղ ցուցարարների նկատմամբ»

Ապրիլ 30,2022 21:20

«Երկրի թիվ մեկ անվտանգության սպառնալիքը նստած է կառավարության շենքում, պետական դավաճանության հոդվածով կարող են ձերբակալել, դրանով երկրին օգտակար կլինեն, դրանից հետո երկրում կլինի հա՛մ խաղաղություն, հա՛մ կայունություն, հա՛մ էլ պետություն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած զգուշացնող հայտարարությանը։

Նա կարծիքով․ «ԱԱԾ-ն ու ոստիկանությունը օրվա իշխանության եւ Նիկոլի լուրջ ճնշման տակ են։ Շատ  հետաքրքիր է Նիկոլին սպասարկող եւ օտարածին միջոցներով սնվող՝ երեկվանից սկսած այդ վայնասունը, թե ինչո՞ւ ընդդիմությանը չի կոտորում ոստիկանությունն ու ԱԱԾ-ն։ Այսինքն, ակնհայտ է, որ ճնշելու են եւ դրդելու են, որպեսզի ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ապօրինի միջոցներով քայլեր իրականացնեն ընդդիմության եւ այս խաղաղ անհնազանդության ոգով  բողոքի ցույցի դուրս եկած մարդկանց նկատմամբ։ Զգուշացնում եմ, որ չգնան այդ քայլերին։ Նիկոլը ամեն ինչ անելու է, որ իրենց էլ մասնակից դարձնի իր ապօրինություններին։ Ունենք տեղեկություններ, որ կան խմբեր, դիմելու են սադրանքների, փորձելու են մեզ ներկայացնել իբրեւ խմբավորումներ, ահաբեկչական չգիտեմ ինչեր։ Բայց ամեն ինչ արդեն վերջացած է եւ չի անցնելու այդ սադրանքը, ես կոչ եմ անում ոստիկանությանն ու ԱԱԾ-ին զբաղվել Նիկոլի շրջապատի սադրիչ խմբերով, որոնք արդեն կան»։

Հիշեցնենք, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում դիմադրության շարժման մեծ հանրահավաքն է սպասվում, եւ ինչպես ընդդիմադիրներ են ասում՝ պայքարի վճռական փուլն է։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930