«Ես բացառում եմ Նիկոլով կրկին ընտրությունների գնալու տարբերակը»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Անդրադառնալով անցած տարվա արտահերթ ընտրություններին՝ նա ասաց՝ այնպես չէ, որ եթե չմասնակցեինք, դրանք ոչ լեգիտիմ կլինեին։
«Այսօրվա մթնոլորտը, որ մեր երկրում կա, խորհրդարանական երկու դաշինքների աշխատանքի արդյունքն է։ Այս ընթացքում կարողացել ենք բացահայտել այս մարդու (Նիկոլ Փաշինյանի՝ Ն․Բ․) իրական դեմքը։ Մենք վեց նախաձեռնությամբ հանդես ենք եկել, որոնք մերժել է քաղաքական մեծամասնությունը, եւ դրանով մեր հասարակության համար ակնհայտ է դարձել, թե ովքեր են իշխանության ղեկին։ Ինքն այլեւս լեգիտիմ չէ, ինքը նախընտրական շրջանում մեկ այլ բան է խոսք տվել, այսօր երկիրը մեկ այլ ուղղությամբ է տանում»,-ասաց Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ վաղը Ֆրանսիայի հրապարակում դիմադրության շարժման մեծ հանրահավաքն է սպասվում, եւ ինչպես ընդդիմադիրներ են ասում՝ պայքարի վճռական փուլն է։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ