Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուրաքանչյուրդ օգնել ու նպաստել եք, որ «Օրրանը» մեծանա եւ զարգանա». Արմինե Հովհաննիսյան

Ապրիլ 30,2022 21:05

2000 թ. Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանները հիմնադրեցին «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Սկսելով 16 երեխայից՝ «Օրրանն» այսօր նեցուկ է դարձել ավելի քան 150 երեխաների ու 50 տարեցների՝ Երեւանի ու Վանաձորի իր կենտրոններում։

Ապրիլի 30-ին «Օրրանի» ջերմիկ ու հյուրընկալ հարկի ներքո նշվեց կազմակերպության հիմնադրման 22-ամյակը: Ելույթ ունեցան «Օրրանի» երեխաները, տատիկ-պապիկների «Ծիածան» երգչախումբը, «Օրրանի» սաներ Սարգիսը, Լիլիթը եւ Սվետան ներկայացրին իրենց հաջողության պատմությունը:

«Այստեղ պատահական մարդ չկա, յուրաքանչյուրդ այս 22 տարիներին օգնել ու նպաստել եք, որ «Օրրանը» մեծանա եւ զարգանա: Երբ Րաֆֆին եւ ես 22 տարի առաջ հիմնադրեցինք «Օրրանը», չէինք մտածում, որ այս պատերի մեջ պիտի օգնենք մարտի 1-ի զոհերի երեխաներին, քառօրյա ու 44-օրյա պատերազմների զոհերի երեխաներին, Արցախի ընտանիքներին, որոնք հայտնվեցին դժվարին պայմաններում, նաեւ Սիրիայի հայ ընտանիքներին… Սա ասում եմ ու վատ եմ զգում, որովհետեւ յուրաքանչյուրդ գիտեք այս ամենը… Բոլորը պատմություն ունեն «Օրրանի» հետ կապված»,-նշեց Արմինե Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նույնիսկ «Օրրանի» մեկ սանի կայացումը բավարար է, որ իրենց 22 տարվա աշխատանքը իմաստավորված համարվի:

«Ես եւ Րաֆֆին այսքան աշխատանք չէին կարող անել, եթե չլինեիք մեր կողքին այսքան տարիների ընթացքում»,-ասաց Արմինե Հովհաննիսյանն իր հարկի տակ հյուրընկալած «Օրրանի» բարեկամներին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930