Պատերազմ բերեց այս իշխանությունը, որը մինչ օրս չի ավարտվել։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը՝ իշխանությունը հայտարարում է, որ ընդդիմության գործողությունները վտանգավոր են, երկիրը կարող են տանել նոր պատերազմի։
Վանեցյանն ասաց, որ դա իշխանությունների հերթական կեղծ պնդումն է․ «Ահաբեկում է ժողովրդին, վախեցնելու համար, որ եթե ընդդիմությունը գա իշխանության, ապա լինելու է պատերազմ։ Պատերազմ բերել է այս իշխանությունը, որը մինչ օրս չի ավարտվել։ Այս իշխանությունների օրոք արդեն ունենք ռազմական գործողություններ Հայաստանի սուվերեն տարածքում։ Ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ չի լինելու, լինելու է կայունություն, խաղաղություն, եւ Հայաստանն ու Արցախը վերականգնելու են իրենց դիրքերը»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ