Եթե առաջարկ լինի առաջնորդել այսօրվա համազգային շարժումը՝ արդյո՞ք Արման Թաթոյանը կհամաձայնվի դրան․ այսօր մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեցին լրագրողները՝ նրա նախաձեռնած հանրային քննարկման ավարտից հետո։
«Ես հիմա կոնկրետ մղումներով չեմ շարժվում, ոչ որեւէ տենչանքով եւ այլն։ Ես ներկայացրեցի իմ մտահոգությունները։ Ես ունեմ իմ պատկերացումները, թե ինչպես խնդիրները լուծել։ Հանգամանքներից կախված եւ այլն որոշումները կայացվում են ըստ հանգամանքների։ Այս փուլում սա է իմ պատասխանը»,-ասաց Արման Թաթոյանը։
Նա նաեւ քաղաքացիների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց․ «Առաջիկայում ակտիվացնելու եմ իմ գործունեությունը, հանդես կգամ ավելի խորքային ծրագրային առաջարկներով, որոնք վերաբերում են տարբեր ոլորտների։ Թե՛ հանրային քննարկումներով, եւ թե՛ տարբեր ձևաչափերով դա կտանենք առաջ»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ