Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Պետք է մեր նվիրական պայքարը հասցնենք ավարտին՝ թշնամուն վռնդենք, պահպանենք Արցախը եւ Հայաստանը» (ֆոտոշարք)

Ապրիլ 30,2022 19:07

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, դեսպան Էդգար Ղազարյանը Արցախի հսկա դրոշը Էջմիածին տանելու քայլերթի մեկնարկից առաջ լրատվամիջոցներին ասաց. «Այս գործողությունը կազմակերպվում է ընդհանուր միջոցառումների շրջանակում: Եռաբլուրը մեր փառքի պանթեոնն է, որտեղ հանգչում են Արցախի եւ Հայաստանի անկախության, ազատության համար մարտնչած մեր քաջարի տղաները: Մենք պարտավոր ենք նրանց հերոսությունը, սխրանքը սրբության պես պահել-պահպանել: Այսօր մենք կանգնած ենք այնպիսի մարտահրավերների առաջ, որ որոշումներ կայացնող քաղաքական ղեկավարությունը պարզ տեքստով հայտարարել է, որ պատրաստ է Արցախը հանձնել թշնամուն: Այսինքն, զրոյացնել, արժեզրկել այստեղ հանգչողների անձնազոհությունը, սխրանքները, քաջագործությունը: Իսկ մենք՝ ողջ մնացածներս, կարող ենք մեր գոյությունը արդարացնել միայն այն դեպքում, եթե պայքարի նրանց ուղին շարունակենք եւ նրանց ձեռքբերումները կարողանանք պահպանել:

Մենք արդեն ունեցել ենք կորուստներ, որովհետեւ Արցախի մի հատվածը իշխանության ղեկին հայտնվածների ձեռքով արդեն հանձնվել է թշնամուն: Դրա շարունակությունը թույլատրելը, ուղղակի, աններելի է:

Այստեղից մենք Եռաբլուրի հաղթական ոգով գնում ենք Էջմիածին՝ տանելով Արցախի դրոշը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երեւան բերելու աղոթքները, օրհնությունը, որով պետք է մեր նվիրական պայքարը հասցնենք ավարտին՝ թշնամուն վռնդենք, պահպանենք Արցախը եւ Հայաստանը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930