Լրահոս
Օրվա լրահոսը

Թունաքիմիկատներից թունավորումների դեպքերը նվազել են

Ապրիլ 30,2022 13:52

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված վերլուծության արդյունքների համաձայն՝ 2021 թվականին նախորդ տարվա համեմատ թունաքիմիկատներից թունավորումների դեպքայնությունը նվազել է 1.1 անգամ:

2021 թվականին 2020 թվականի համեմատ նկատվել է թունաքիմիկատներով թունավորումների աճ մանկական բնակչության շրջանում։

Թունաքիմիկատներով թունավորումների գերակշիռ մասը՝ 23%՝ արձանագրվել է ծնողի անուշադրության, 20.7%-ը՝ բնակչի անփութության և 18.4%-ը՝ ինքնասպանության փորձ կատարելու հետևանքով:

Միաժամանակ, դեպքերի 57.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 42.5%-ը՝ կանանց: Դեպքերի մեծ մասը՝ 65.5%-ը, գրանցվել է մեծահասակների, իսկ 34.5%-ը՝ մանկահասակ բնակչության շրջանում:

Թունավորումներից և հետագա բարդություններից խուսափելու նպատակով Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է.

• թունաքիմիկատի հետ աշխատելիս օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ),
• լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստն առօրյա հագուստից առանձին,
• չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում,
• թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում` վրան փակցնելով նախազգուշացնող պիտակներ,
• պահել թունավոր նյութերը սննդամթերքից հեռու՝ երեխաներին ոչ հասանելի վայրերում,
• թունաքիմիկատը պահել երեխաների համար ոչ հասանելի տեղում՝ երեխայի տեսադաշտից դուրս։

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930